Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է «Երևան Ֆոքսիս» ակումբի մասնակիցներին

17.04.2024

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմային առաջնությունում հաղթող ճանաչված «Երևան Ֆոքսիս» ակումբի մասնակիցներին հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։  
Երևանյան ակումբին այս հաղթանակը եվրոգավաթներին մասնակցելու հնարավորություն է տվել։ 
2024-2025թթ․ մրցաշրջանի թե՛ ՀՀ կանանց առաջնությանը, թե՛ եվրոգավաթներին մասնակցելու նպատակով «Երևան Ֆոքսիս»-ն այժմ համալրվում է որակյալ լեգիոներներով։ Շնորհավորելով մարզիկներին՝ քաղաքապետ Ավինյանը նորանոր ձեռքբերումներ ու հաղթանակներ է մաղթել նրանց։ 


 

Լուսանկարներ