Բնապահպանություն

Մինչև հոկտեմբերի 30-ը սիզամարգեր կստեղծվեն`
1. Արգավանդի կամրջի շրջակայքում` 3.2 հա,
2. Բաբաջանյան փողոցի միջնաշերտում` 1.74 հա,
3. Երևան-Աշտարակ մայրուղու միջնաշերտում` 0.68 հա:

Կանաչապատում

Երևանի կանաչ մակերեսը 6738.5 հա է (ըստ 2007թ. գույքագրման), որից ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը 832.3 հա է։
Մայրաքաղաքում 2011թ. գարնանային աշխատանքների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորվել են շուրջ 15000 հատ տարբեր տեսակի ծառեր, հիմնական փողոցներում կրապատվել է 25000 հատ ծառ, վերափոխվել են Զաքիյան փողոցի թխկի տեսակի 100 հատ վթարային և ծերացած ծառեր, փոխարենը տնկվել են հացենիներ, որոնց կպչողականությունը կազմել է 100%:
Այս տարի Երևանում կազմակերպվել են համաքաղաքային ծառատունկներ և շաբաթօրյակներ: Այս միջոցառումների արդյունքում տնկվեց շուրջ 30000 հատ ծառ, որից 16700-ը մշտադալար տնկիներ են /սոճի, թույա, կիպարիս, գիհի և այլ թփեր/: Մշտադալար տնկիների տեսականին ընտրելիս հաշվի են առնվել Երևանի կլիմայական առանձնահատկությունները:
Մայրաքաղաքում 2011թ. գարնանային աշխատանքների ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից ձևավորվել են շուրջ 15000 հատ տարբեր տեսակի ծառեր, հիմնական փողոցներում կրապատվել է 25000 հատ ծառ, վերափոխվել են Զաքիյան փողոցի թխկի տեսակի 100 հատ վթարային և ծերացած ծառեր, փոխարենը տնկվել են հացենիներ, որոնց կպչողականությունը կազմել է 100%:
Այս տարի Երևանում կազմակերպվել են համաքաղաքային ծառատունկներ և շաբաթօրյակներ: Այս միջոցառումների արդյունքում տնկվեց շուրջ 30000 հատ ծառ, որից 16700-ը մշտադալար տնկիներ են /սոճի, թույա, կիպարիս, գիհի և այլ թփեր/: Մշտադալար տնկիների տեսականին ընտրելիս հաշվի են առնվել Երևանի կլիմայական առանձնահատկությունները:

Մինչև հոկտեմբերի 30-ը սիզամարգեր կստեղծվեն`
1. Արգավանդի կամրջի շրջակայքում` 3.2 հա,
2. Բաբաջանյան փողոցի միջնաշերտում` 1.74 հա,
3. Երևան-Աշտարակ մայրուղու միջնաշերտում` 0.68 հա:
Բարելավվել են մոտ 10 հա սիզամարգեր: Հետագա բարելավման նպատակով մինչև
տարեվերջ կներկրվի ընդհանուր առմամբ 7000 խմ բուսահող և 1500 խմ կարմիր
ավազ:
Վերականգնվել և ստեղծվել են կանաչ տարածքներ Ս. Մարիամ եկեղեցու բակում և Նոր Արեշի 7-րդ փողոցում:
Ավարտվել է Իսակովի պողոտայի կամրջին հարակից տարածքում ոռոգման նոր ցանցեր ստեղծելու գործընթացը: Երևան-Սևան (մինչև ՊԱՏ-ի տեղամաս) ոռոգման նոր ցանցն արդեն շահագործվում է:

Տարեվերջին կավարտվեն Էրեբունի, Սարալանջի, Մոսկովյան,
Խանջյան փողոցների և Մյասնիկյան պողոտայի 14 կմ ընդհանուր երկարությամբ
ջրագծերի անցկացման աշխատանքները:
Մայրաքաղաքի կանաչապատումն արդյունավետ կազմակերպելու նպատակով Միացյալ Արաբական Էմիրություններից ներկրվել են շուրջ 1000 միավոր տարտեսակ մեքենասարքավորում` խոտհնձիչներ, փոքր տրակտորներ, ծառերի սրսկման սարքեր և այլ գործիքներ` սղոցներ, մկրատներ և այլն:
Մայրաքաղաքին գեղագիտական տեսք հաղորդելու նպատակով այս տարի ձևավորվել են 5.2 հա ծաղկանոցներ, որոնք համալրվել են 500000 հատ ներկրված և 100000 հատ սեմնացանքսից ստացված ծաղկասածիլներով:

Օդային ավազան

Երևանը միշտ համարվել է բնապահպանական առումով թեժ կետ, հատկապես
քաղաքի օդային ավազանի վիճակի բնութագրիչների պատճառով, որը պայմանավորված
է հիմնական և շարժական (ավտոտրանսպորտային) աղտոտման աղբյուրների
արտանետումների և դրանց տարածման օդերևութաբանական
առանձնահատկություններով:
Երևանի օդային ավազանի վիճակի ամենամսյա ուսումնասիրությունն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարության <<Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ը։ Ներկայումս մայրաքաղաքում մթնոլորտի աղտոտվածության գնահատման համար կա 5 դիտակայան և 43 նմուշառիչ դիտակետ։ Վերցրած փորձանմուշներում որոշվում է մթնոլորտում ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, գետնամերձ օզոնի, ածխածնի օքսիդների և փոշու պարունակությունը։ Ընթացիկ տարվա դիտարկմամբ գրանցվել են վնասակար տարրերի թույլատրելի նորմերը գերազանցող ցուցանիշներ: Երևանում միջին աղտոտվածության կտրվածքով փոշու պարունակության 70-80%-ը բաժին է ընկնում բնական աղտոտվածությանը։
Մթնոլորտի աղտոտումը մեղմացնելու նպատակով որոշակի աշխատանքներ են կատարվել տրանսպորտի ոլորտում: Կարևոր քայլերից է քաղաքային աղբավայրում ջերմոցային գազերի արտանետումը կրճատելու նպատակով 2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանի և ճապոնական <<Շիմիձու>> կորպորացիայի միջև կնքած պայմանագիրը` Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի վերաբերյալ, որը տարածքում սանիտարահիգիենիկ վիճակը բարելավելու նպաստավոր պայմաններ կստեղծի:
Թափոնակուտակիչում փորվել են հորատանցքեր, հորիզոնական գազամուղներով մխոցները մեթան գազը մղում են կենտրոնական ուղղահայաց խողովակ: Ծրագրի տևողությունը 16 տարի է: Պայմանագրի գործողության ժամանակահատվածում, ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազար տոննա ածխաթթու գազի համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում:
Ջրային ավազանԵրևանի օդային ավազանի վիճակի ամենամսյա ուսումնասիրությունն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարության <<Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ը։ Ներկայումս մայրաքաղաքում մթնոլորտի աղտոտվածության գնահատման համար կա 5 դիտակայան և 43 նմուշառիչ դիտակետ։ Վերցրած փորձանմուշներում որոշվում է մթնոլորտում ծծմբի երկօքսիդի, ազոտի օքսիդների, գետնամերձ օզոնի, ածխածնի օքսիդների և փոշու պարունակությունը։ Ընթացիկ տարվա դիտարկմամբ գրանցվել են վնասակար տարրերի թույլատրելի նորմերը գերազանցող ցուցանիշներ: Երևանում միջին աղտոտվածության կտրվածքով փոշու պարունակության 70-80%-ը բաժին է ընկնում բնական աղտոտվածությանը։
Մթնոլորտի աղտոտումը մեղմացնելու նպատակով որոշակի աշխատանքներ են կատարվել տրանսպորտի ոլորտում: Կարևոր քայլերից է քաղաքային աղբավայրում ջերմոցային գազերի արտանետումը կրճատելու նպատակով 2009թ. մարտի 10-ին Երևանի քաղաքապետարանի և ճապոնական <<Շիմիձու>> կորպորացիայի միջև կնքած պայմանագիրը` Նուբարաշենի թափոնակուտակիչում կենսագազի հավաքման և այրման ծրագրի վերաբերյալ, որը տարածքում սանիտարահիգիենիկ վիճակը բարելավելու նպաստավոր պայմաններ կստեղծի:
Թափոնակուտակիչում փորվել են հորատանցքեր, հորիզոնական գազամուղներով մխոցները մեթան գազը մղում են կենտրոնական ուղղահայաց խողովակ: Ծրագրի տևողությունը 16 տարի է: Պայմանագրի գործողության ժամանակահատվածում, ըստ հաշվարկների, պետք է իրականացվի 512 հազար տոննա ածխաթթու գազի համարժեք արտանետումների սերտիֆիկացված կրճատում:

Երևանի տարածքում բնական ջրավազանների (Հրազդան, Գետառ) աղտոտման
հիմնական պատճառը տնտեսաֆեկալային և արդյունաբերական կոյուղու չմաքրված կամ
ոչ բավարար մաքրված, ինչպես նաև հարող տարածքներից անկազմակերպ
արտահոսքերով աղտոտումն է:
Ոչ բավարար վիճակում է ջրավազաններից առավել կարևորը` Երևանյան լիճը, որը շահագործման 40 տարվա ընթացքում չի հիմնանորոգվել: Գետերով ջրամբար են լցվում բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկությունների, մասնավոր տնատերերի կենցաղային և շինարարական աղբը, կեղտաջրերը և այլն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինբարեկարգման և կոմունալ տնտեսության վարչությունները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկում Երևանյան լճի ափամերձ տարածքներում սանիտարական մաքրումը, աղբահանությունը կազմակերպելու նպատակով:
2009թ. կատարվել են Հրազդան գետի և Երևանյան լճի ընթացիկ նորոգման և սպասարկման աշխատանքներ:
2010թ. մաքրվել են Գետառ և Ողջաբերդ գետերի հուները։
2010թ. հունիսի 5-ին Հրազդանի կիրճում մեկնարկեց <<Մաքուր հայրենիք>> ծրագիրը, որն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառույցների անմիջական մասնակցությամբ և օժանդակությամբ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
բնապահպանության վարչություն
Քաղաքային տնտեսություն