Բնապահպանություն

2012 թվականին Երևանում իրականացված կանաչապատման միջոցառումները



2012 թվականին Երևան քաղաքում  կատարվել են մի շարք դեկորատիվ և բնապահպանական նշանակություն ունեցող կանաչապատման  միջոցառումներ:


Սիզամարգերի բարելավում



2012 թվականին մայրաքաղաքում շուրջ 14 հա սիզամարգերի բարելավման և վերականգնման համար Արագածոտնի և Կոտայքի մարզերից ներկրվել է 11000 խմ բուսահող և 2500 խմ կարմիր ավազ։

Ծաղկապատում

Այս տարի Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների կանաչ տարածքները զարդարվել են 1.800.000 հատ ծաղկասածիլներից և 20000 հատ վարդի թփերից կազմված ծաղկային ձևավորումներով։ Երևան քաղաքի ծաղկային տարածքները 2011 թվականի համեմատ ավելացել են 1.2 հա-ով` կազմելով 6.5 հա մակերես։  



Ծաղկային տարածքների, ծառերի և թփերի բնաբաժակների ձևավորման համար ձեռք է բերվել 115 խմ մարմարի խճաքար։




Վարչական շրջաններում տեղադրվել են 20 սայլեր և մետաղական 20 կոնստրուկցիաներ՝ ծաղկային կոմպոզիցիաների տեսքով։




Վերականգնվել և բարելավվել են Երևան քաղաքի մուտքերը՝ Աշտարակի խճուղու  միջնաշերտը, Արգավանդի ուղետար կամրջի շրջակայքը, Դ. Բեկի փողոցի միջնաշերտը, Թևոսյան փողոցի միջնաշերտը և Զովունու խճուղու   միջնաշերտը, ընդհանուր առմամբ` 9.2 հեկտար։
Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում բարեկարգվել են Շողակաթ հեռուստաընկերության հարևանությամբ գտնվող և Էրեբունու մանկական զբոսայգիները, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է  3.8 հեկտար։



Երևան քաղաքի համաքաղաքային ծառատունկի և հետագա սեզոնային աշխատանքների ժամանակ մայրաքաղաքում տնկվել է 28000 հատ ծառ և թուփ, որոնցից 8000-ը՝ մշտադալար, 15000-ը` լայնատերև ծառեր և 5000 թփեր։
Ձևավորվել են 14000 և կրապատվել 37000 հատ ծառ, բուժման են  ենթարկվել ավելի քան 54000 հատ ծառ և թուփ։
Մշտադալար տնկիների և ծաղկասածիլների սնուցման համար  օգտագործվել է  է 1տ  համակցված պարարտանյութ։
2012թ. առաջին կիսամյակում անց է կացվել 16 կմ երկարությամբ ոռոգման նոր ցանց։
Share |
Քաղաքային տնտեսություն