Քաղաքային տնտեսություն

Երևանը Հայաստանի Հանրապետության խոշորագույն վարչական, տնտեսական,
գիտական և մշակութային կենտրոնն է, հանդիսանում է տարածաշրջանային փոխադրումների
կարևորագույն տրանսպորտային և տարանցիկ հանգույց։
Մայրաքաղաքի տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կառուցվածքում շուրջ 52,0% է. այստեղ է կենտրոնացած արտադրական հզորությունների գրեթե կեսը, շինարարության ոլորտի 88,0%-ը, թողարկվում է արդյունաբերական արտադրանքի 49,0%-ը, (այդ թվում` մշակող արդյունաբերության 61,0%-ը), իրականացվում է մանրածախ ապրանքաշրջանառության 84,0%-ը, հանրային ծառայությունների ծավալի 91,0%-ը, այդ թվում` հյուրանոցային ծառայությունների 89,9%-ը, տրանսպորտայինի 89,1%-ը, ֆինանսական գործունեության 97,0%-ը, անշարժ գույքի հետ կապված գործառույթների 87,0%-ը, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ծառայությունների 99,0%-ը, արտահանման 52,0%-ը, ներմուծման 82,0%-ը։
Մայրաքաղաքում ապրում է 1 մլն 113 հազար մարդ, որը Հայաստանի Հանրապետության բնակչության ավելի քան 34,0%-ն է, իսկ տնտեսապես ակտիվ բնակչության բաժնի առումով` 29,0%-ը:
Երևանի տնտեսությունը բազմաճյուղ է` գյուղմթերքի վերամշակումից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ և կայուն հիմք է մարզերը համակողմանիորեն զարգացնելու` պետականորեն կարևորվող ծրագիրն իրագործելու համար: Այս պայմաններում հատուկ նշանակություն են ստանում մեր մայրաքաղաքում նախատեսվող նպատակային, ծրագրված բարեփոխումները ոչ միայն տնտեսության, այլև հանրային կյանքի բոլոր բնագավառներում: