Շինարարություն և բարեկարգում

Երևանի փողոցների վերանորոգման-վերակառուցման և ճաքալցման աշխատանքների անհրաժեշտությունից ելնելով և բնակիչների կողմից ներկայացված դիմումների ու առաջարկների հիման վրա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրերով 337 փողոցներում և 116 բակային տարածքներում կատարվել են 581 հազ. քմ ասֆալտապատման, 38 փողոցներում՝ 162.5 հազ. գծմ ճաքալցման աշխատանքներ։
Ավարտվել են 2010թ. ծրագրով նախատեսված՝ Օրբելու, Լեոյի, Սարյան, Մարշալ Բաբաջանյան փողոցների և Նոր Նորքի 9-րդ զանգվածի հ. 48 շենքի վթարային հենապատերի վերանորոգման աշխատանքները։
Ամբողջությամբ ավարտվել է Երևան մուտք գործող մայրուղու՝ Թբիլիսյան խճուղու վերակառուցումը։ Ավարտվել է Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման առաջին փուլը։ Ուղեանցի և դրա հետ կապված ճանապարհի 480 գծմ երկարությամբ հատվածի վերակառուցումը տեղափոխվել է 2-րդ փուլ։
Ավարտվել են Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց, Թամանցիների փողոցների տրամվայի գծերի կազմաքանդման և վերակառուցման, Դեմիրճյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքները։
Հրազդանի կիրճում (Մանկական երկաթգծին հարակից) վերականգնվել է ճանապարհի քանդված հատվածը։
Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում (հովանավորների միջոցների հաշվին) և Ա. Բաբաջանյան փողոցում կառուցվել են վերգետնյա հետիոտնային անցումներ՝ բնակչության տեղաշարժը հեշտացնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։
Իրականացվել են նաև 24 կամուրջների և կամրջային կառուցվածքների շահագործման, սպասարկման ու պահպանման աշխատանքներ։

Ընթացքում են Բուզանդի 1/3 հասցում գտնվող վարչական շենքի վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվել է ավարտել 2011 թվականին։
Թվով հինգ 3-րդ աստիճանի վնասվածության շենքերում կատարվել են վերականգնման-ամրացման աշխատանքներ։
Մայրաքաղաքը պատշաճ տեսքի բերելու նպատակով` Մաշտոցի պողոտայի, Գր. Լուսավորչի, Պուշկինի և Թումանյան փողոցների 40 շենքերում կատարվել են ճակատային մասերի ընթացիկ նորոգման (լվացման) և քարերի մաքրման աշխատանքներ։
Բակային տարածքների բարեկարգման շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասի հ.հ. 2/1, 2/2, 2/3 շենքերին հարակից բակում տեղադրվել է փոքր ֆուտբոլի դաշտ։
2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի բնակչության կողմից ներկայացված հայցի հիման վրա թաղամասում 1-ին փուլով կառուցվեց 6180 մ երկարությամբ կոյուղացանց։ 2010թ. ծրագիրն ամբողջացվեց. ավարտվին հասցվեց Սիլիկյան թաղամասի
3125 գծմ կոյուղագծի շինարարությանը 2-րդ փուլը՝ թաղամասն ապահովելով կենտրոնացված կոյուղացանցով։
Աջափնյակ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ավարտվել է 1140.0մ երկարությամբ ոռոգման ցանցերի վերանորոգումը։
Կատարվել են նաև 24 ջրային կառույցների շահագործման, սպասարկման ու պահպանման աշխատանքներ։
Ավարտվել են հ.68 դպրոցի սանհանգույցների և կոյուղագծերի վերակառուցման, <<Հ. Կոջոյան>> կրթահամալիրի տանիքի և Մ. Նալբանդյանի անվան հ. 33 դպրոցի դահլիճի վերանորոգման շինարարական աշխատանքները։

Հաշվի առնելով փողոցների առաջնահերթ վերանորոգման անհրաժեշտությունը և նախորդ տարում ծրագրից դուրս մնացած լինելու հանգամանքը` 2011թ. վարչության ծրագրով նախատեսվել է Երևանի փողոցներում իրականացնել 4000.0 մլն դրամի 574.0 հազ. քմ ասֆալտապատման և 193.5 հազ. գծմ ճաքալցման աշխատանքներ։
Բացի այդ, նախատեսվում է մեծածավալ հիմնանորոգում և վերակառուցում կատարել Դավիթ Բեկի փողոցում (Նոր Նորքի 7-րդ զանգվածից մինչև Սարի Թաղի խաչմերուկ)։
Էրեբունու և Խաչիկ Դաշտենցի փողոցների տրամվայի գծերի կազմաքանդումն ու տարածքների ասֆալտապատումը ևս կիրականացվի 2011թ.։
Կշարունակվի Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլը։
Նախատեսված է վերանորոգել նաև փողոցների մայթերը։
2011թ. կշարունակվի հենապատերի վերանորոգումը։
Կիրականացվեն 25 կամուրջների և կամրջային կառուցվածքների, ինչպես նաև 27 ջրային կառույցների շահագործման, սպասարկման ու պահպանման աշխատանքներ։
Ծրագրում ընդգրկված է նաև Դավթաշենի կամրջի 585.0 մլն դրամ գումարով նախատեսված հիմնանորոգումը (կամուրջը շահագործման հանձնելու օրվանից՝ 2000թ. ի վեր, չի վերանորոգվել)։
Անվտանգության նկատառումներով մայրաքաղաքի փողոցների դժվարանցանելի հատվածներում, մասնավորապես, Բաղրամյան պողոտայի և Օրբելու փողոցի հատման մասում, Դավիթ Անհաղթի փողոցում (Եվրոպական համալսարանի մոտ), Հալաբյան փողոցի վերջնամասում, Ազատության պողոտայում (Լև Տոլստոյի անվան դպրոցի մոտ) և Շիրազի փողոցի հ. 26 շենքի դիմաց նախատեսվել է կառուցել հետիոտնային անցումներ։
Նախատեսվել է փողոցներում վերակառուցել շուրջ 30 կմ երկարությամբ արտաքին լուսավորության ցանց։
Վարչության 2011թ. ծրագրով նախատեսվել է ջեռուցման համակարգի տեղադրում և հիմնանորոգում մայրաքաղաքի մշակույթի, կրթության, երաժշտական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Կշարունակվեն մայրաքաղաքը պատշաճ տեսքի բերելու նպատակով կատարվող շենքերի ճակատային մասերի լվացման և քարերի մաքրման աշխատանքները։
Պետականության գաղափարի ամրապնդման և ճանաչողական նպատակով կշարունակվեն նաև Երևանի տեսանելի վայրերում ՀՀ դրոշների տեղադրման աշխատանքները:
Ծրագրում ներառված է Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասի հ. 7 հանրակացարանային բնակելի շենքի ամրացումը և վերակառուցումը։
Բակային տարածքների բարեկարգման ծրագրով կտեղադրվի փոքր ֆուտբոլի 11 դաշտ։
Փողոցների վերանորոգում

Երևանի փողոցների վերանորոգման-վերակառուցման և ճաքալցման աշխատանքների անհրաժեշտությունից ելնելով և բնակիչների կողմից ներկայացված դիմումների ու առաջարկների հիման վրա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրերով 337 փողոցներում և 116 բակային տարածքներում կատարվել են 581 հազ. քմ ասֆալտապատման, 38 փողոցներում՝ 162.5 հազ. գծմ ճաքալցման աշխատանքներ։
Ավարտվել են 2010թ. ծրագրով նախատեսված՝ Օրբելու, Լեոյի, Սարյան, Մարշալ Բաբաջանյան փողոցների և Նոր Նորքի 9-րդ զանգվածի հ. 48 շենքի վթարային հենապատերի վերանորոգման աշխատանքները։
Ամբողջությամբ ավարտվել է Երևան մուտք գործող մայրուղու՝ Թբիլիսյան խճուղու վերակառուցումը։ Ավարտվել է Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման առաջին փուլը։ Ուղեանցի և դրա հետ կապված ճանապարհի 480 գծմ երկարությամբ հատվածի վերակառուցումը տեղափոխվել է 2-րդ փուլ։
Ավարտվել են Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց, Թամանցիների փողոցների տրամվայի գծերի կազմաքանդման և վերակառուցման, Դեմիրճյան փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքները։
Հրազդանի կիրճում (Մանկական երկաթգծին հարակից) վերականգնվել է ճանապարհի քանդված հատվածը։
Վերգետնյա հետիոտնային անցումների շինարարություն
Թումանյան-Խանջյան փողոցների խաչմերուկում (հովանավորների միջոցների հաշվին) և Ա. Բաբաջանյան փողոցում կառուցվել են վերգետնյա հետիոտնային անցումներ՝ բնակչության տեղաշարժը հեշտացնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։
Իրականացվել են նաև 24 կամուրջների և կամրջային կառուցվածքների շահագործման, սպասարկման ու պահպանման աշխատանքներ։
Արտաքին լուսավորության ցանցի վերակառուցում և հիմնանորոգում
Վերակառուցվել և հիմնանորոգվել է Երևանի փողոցների 40 կմ երկարությամբ արտաքին լուսավորության ցանցը՝ <<Հայաստանի էլեկտրացանցեր>> ՓԲԸ-ի միջոցների հաշվին։ Շենքերի վերանորոգում, վերականգնում

Ընթացքում են Բուզանդի 1/3 հասցում գտնվող վարչական շենքի վերանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվել է ավարտել 2011 թվականին։
Թվով հինգ 3-րդ աստիճանի վնասվածության շենքերում կատարվել են վերականգնման-ամրացման աշխատանքներ։
Մայրաքաղաքը պատշաճ տեսքի բերելու նպատակով` Մաշտոցի պողոտայի, Գր. Լուսավորչի, Պուշկինի և Թումանյան փողոցների 40 շենքերում կատարվել են ճակատային մասերի ընթացիկ նորոգման (լվացման) և քարերի մաքրման աշխատանքներ։
Բակային տարածքների բարեկարգում
Բակային տարածքների բարեկարգման շրջանակներում Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասի հ.հ. 2/1, 2/2, 2/3 շենքերին հարակից բակում տեղադրվել է փոքր ֆուտբոլի դաշտ։
Կոյուղացանցի, ոռոգման ցանցերի կառուցում և վերանորոգում
2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի բնակչության կողմից ներկայացված հայցի հիման վրա թաղամասում 1-ին փուլով կառուցվեց 6180 մ երկարությամբ կոյուղացանց։ 2010թ. ծրագիրն ամբողջացվեց. ավարտվին հասցվեց Սիլիկյան թաղամասի
3125 գծմ կոյուղագծի շինարարությանը 2-րդ փուլը՝ թաղամասն ապահովելով կենտրոնացված կոյուղացանցով։
Աջափնյակ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում ավարտվել է 1140.0մ երկարությամբ ոռոգման ցանցերի վերանորոգումը։
Կատարվել են նաև 24 ջրային կառույցների շահագործման, սպասարկման ու պահպանման աշխատանքներ։
Ուսումնական հաստատությունների բարեկարգում
Երևանի 85 նախադպրոցական ուսումնական հաստատություններում կատարվել են ջեռուցման համակարգերի տեղադրման աշխատանքներ։ Ավարտվել են հ.68 դպրոցի սանհանգույցների և կոյուղագծերի վերակառուցման, <<Հ. Կոջոյան>> կրթահամալիրի տանիքի և Մ. Նալբանդյանի անվան հ. 33 դպրոցի դահլիճի վերանորոգման շինարարական աշխատանքները։
2011թ. իրականացվելիք աշխատանքներ

Հաշվի առնելով փողոցների առաջնահերթ վերանորոգման անհրաժեշտությունը և նախորդ տարում ծրագրից դուրս մնացած լինելու հանգամանքը` 2011թ. վարչության ծրագրով նախատեսվել է Երևանի փողոցներում իրականացնել 4000.0 մլն դրամի 574.0 հազ. քմ ասֆալտապատման և 193.5 հազ. գծմ ճաքալցման աշխատանքներ։
Բացի այդ, նախատեսվում է մեծածավալ հիմնանորոգում և վերակառուցում կատարել Դավիթ Բեկի փողոցում (Նոր Նորքի 7-րդ զանգվածից մինչև Սարի Թաղի խաչմերուկ)։
Էրեբունու և Խաչիկ Դաշտենցի փողոցների տրամվայի գծերի կազմաքանդումն ու տարածքների ասֆալտապատումը ևս կիրականացվի 2011թ.։
Կշարունակվի Ծիծեռնակաբերդի խճուղու վերակառուցման 2-րդ փուլը։
Նախատեսված է վերանորոգել նաև փողոցների մայթերը։
2011թ. կշարունակվի հենապատերի վերանորոգումը։
Կիրականացվեն 25 կամուրջների և կամրջային կառուցվածքների, ինչպես նաև 27 ջրային կառույցների շահագործման, սպասարկման ու պահպանման աշխատանքներ։
Ծրագրում ընդգրկված է նաև Դավթաշենի կամրջի 585.0 մլն դրամ գումարով նախատեսված հիմնանորոգումը (կամուրջը շահագործման հանձնելու օրվանից՝ 2000թ. ի վեր, չի վերանորոգվել)։
Անվտանգության նկատառումներով մայրաքաղաքի փողոցների դժվարանցանելի հատվածներում, մասնավորապես, Բաղրամյան պողոտայի և Օրբելու փողոցի հատման մասում, Դավիթ Անհաղթի փողոցում (Եվրոպական համալսարանի մոտ), Հալաբյան փողոցի վերջնամասում, Ազատության պողոտայում (Լև Տոլստոյի անվան դպրոցի մոտ) և Շիրազի փողոցի հ. 26 շենքի դիմաց նախատեսվել է կառուցել հետիոտնային անցումներ։
Նախատեսվել է փողոցներում վերակառուցել շուրջ 30 կմ երկարությամբ արտաքին լուսավորության ցանց։
Վարչության 2011թ. ծրագրով նախատեսվել է ջեռուցման համակարգի տեղադրում և հիմնանորոգում մայրաքաղաքի մշակույթի, կրթության, երաժշտական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում։
Կշարունակվեն մայրաքաղաքը պատշաճ տեսքի բերելու նպատակով կատարվող շենքերի ճակատային մասերի լվացման և քարերի մաքրման աշխատանքները։
Պետականության գաղափարի ամրապնդման և ճանաչողական նպատակով կշարունակվեն նաև Երևանի տեսանելի վայրերում ՀՀ դրոշների տեղադրման աշխատանքները:
Ծրագրում ներառված է Շենգավիթ վարչական շրջանի Աերացիա թաղամասի հ. 7 հանրակացարանային բնակելի շենքի ամրացումը և վերակառուցումը։
Բակային տարածքների բարեկարգման ծրագրով կտեղադրվի փոքր ֆուտբոլի 11 դաշտ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
շինարարության և բարեկարգման վարչություն
շինարարության և բարեկարգման վարչություն
Քաղաքային տնտեսություն

