Առևտուր և սպասարկում

Վարչության, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ կազմակերպվել են բազմաթիվ շրջայցեր, որոնց արդյունքում գյուղմթերքների, լցնովի պաղպաղակի, ոչ գործարանային փաթեթավորմամբ զովացուցիչ ջրերի և այլ սննդամթերքների, սգո պարագաների, շինանյութերի բացօթյա առևտրի արգելման ծավալուն աշխատանքներ են իրականացվել Երևանի բոլոր փողոցներում ու պողոտաներում։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևանի բոլոր փողոցների և պողոտաների մայթերը մաքրվել ու ազատվել են <<Առևտրի և ծառայությունների մասին>> ՀՀ օրենքով բացօթյա առևտրի համար չթույլատրվող ապրանքներից, սահմանվել է մշտական հսկողություն բացօթյա ապօրինի առևտրի վերսկսումը բացառելու նպատակով։ Շրջայցերի ընթացքում փողոցների և պողոտաների մայթերից տեղահանվել են առանց թույլտվության տեղադրված պաղպաղակի և զովացուցիչ ջրերի վաճառքի համար նախատեսված մեծ թվով սառնարաններ։
Առևտրի կանոնակարգման աշխատանքներ են իրականացվել նաև Երևանի ստորգետնյա անցումներում (մետրոյի <<Բարեկամություն>> կայարանի, Աբովյան-Կորյուն խաչմերուկի ստորգետնյա անցումներ և այլն)։ Կանոնակարգվել է նաև օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա առևտուրը։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ծաղիկների վաճառքն իրականացվում է հիմնականում հատուկ տաղավարներում։

Բացօթյա ապօրինի վաճառքով զբաղվող անձանց աշխատանքով ապահովելու նպատակով Երևանի գյուղատնտեսական արտադրանքի բոլոր շուկաներում վերանորոգման աշխատանքներ են կատարվել, բարելավվել են սանիտարահիգիենիկ պայմանները, ինչի շնորհիվ ապօրինի առևտրով զբաղվող անձանց որոշ մասը տեղափոխվել է գործող շուկաներ։
Բացօթյա առևտրով զբաղվող անձանց համար աշխատատեղեր ստեղծելու համար մասնավոր ներդրումների հաշվին Երևանի Արաբկիր վարչական շրջանում կառուցվել են չորս, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում՝ երկուական, Աջափնյակ վարչական շրջանում` մեկ գյուղատնտեսական փոքրածավալ շուկա, որոնք արդեն գործում են։ Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններում մեկական փոքրածավալ շուկա կազմակերպելու նպատակով հատկացվել են հողատարածքներ։

Սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների վաճառքի՝ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու նկատառումով (բացօթյա առևտրի արգելում, ցուցափեղկերի վարագուրապատում կամ մգացում) հսկողություն է իրականացվել նշված գործունեությամբ զբաղվող բոլոր օբյեկտների նկատմամբ, և օրենքի պահանջները խախտողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։
Տարվա ընթացքում վարչության կողմից հետևողական աշխատանքներ են տարվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ, 162-րդ, 169.16-րդ և 180-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումները հայտնաբերելու, արձանագրություններ կազմելու նպատակով։
2011թ. Երևանի վարչական շրջաններում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում խախտումների համար կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների ընդհանուր թիվը 2168 է, որից ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածով՝ 434, 162-րդ հոդվածով՝ 1320, 169.16-րդ հոդվածով՝ 395, 180-րդ հոդվածով՝ 19։
Տարվա ընթացքում վարչական շրջաններում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում խախտումներ են արձանագրվել 2168 օբյեկտներում, որի հետևանքով նշանակված տուգանքների չափը կազմել է 35.4 մլն դրամ։ 2011թ. նախորդ տարվա համեմատ վերահսկվող օբյեկտների թիվը ավելացել է 7035-ով կամ մեծացել 4.3 անգամ, հսկողության հետևանքով կազմված արձանագրությունների թիվն ավելացել է 1113-ով (2.1 անգամ), վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքների չափը՝ 9.2 մլն դրամով (1.4 անգամ)։
Առևտրի և սպասարկումների վարչության հսկողության արդյունքում խախտումների համար կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների թիվը եղել է 957 կամ նախորդ տարվանից 541-ով ավելի, որից ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածով՝ 115, 162-րդ հոդվածով՝ 630, 169.16-րդ հոդվածով՝ 201, 180-րդ հոդվածով՝ 11, նշանակված տուգանքների չափը հասել է 16.1 մլն դրամի կամ նախորդ տարվանից 1.7 անգամ ավելի։
ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածին համապատասխան` ժամը 22:00-ից հետո երաժշտության և աղմուկի ուժգնության նորմերի խախտմանը վերաբերող դիմում-բողոքների կամ ահազանգերի կապակցությամբ ԱՆ հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության աշխատակիցների հետ համատեղ շրջայցեր են կազմակերպվել Աբովյան, Կոմիտասի, Մյասնիկյան, Անտառային, Իսահակյան, Լենինգրադյան, Կորյունի, Սայաթ-Նովայի, Տիգրան Մեծի և այլ փողոցներում ու պողոտաներում, Հրազդանի կիրճի օբյեկտներում և միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված խախտումներն ու թերությունները վերացնելու համար։
Վարչությունն ուսումնասիրել է նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրված ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի ու իրացման, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, բացօթյա առևտրի կազմակերպման, վարչական շրջանների տարածքներում առևտրի, հանրային սննդի, շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվությունների, տեղական տուրքերի վճարումների առկայությունը և դրանց բացակայության դեպքում միջոցներ են ձեռնարկվել թույլտվություններ ձեռք բերելու և համապատասխան տեղական տուրքերը վճարելու ուղղությամբ։ Վերոհիշյալ օբյեկտների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու և աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շարունակվել է դրանց հաշվառումը, որոնց վերաբերյալ վարչությունում ստեղծվել է տվյալների ճշտված էլեկտրոնային շտեմարան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ մեծացել է ինչպես թույլտվությունների թիվը, այնպես էլ համայնքի բյուջե մուտք արված տեղական տուրքերի չափը։
Այսպես, 2011թ. ընթացքում նախորդ տարվա համեմատ առևտրի և սպասարկման ոլորտի գծով համայնքի բյուջե մուտք եղած տեղական տուրքերի գումարի աճը եղել է 6.2 % կամ մուտք է եղել 33.8 մլն դրամ ավելի գումար։ 2011թ. նախատեսված 540.4 մլն դրամի դիմաց մուտք է եղել 580.2 մլն դրամի չափով տեղական տուրքերի գումար կամ պլանը կատարվել է 107.3%-ով (ավել է մուտք եղել 39.8 մլն դրամ)։
Անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել նաև առևտրի օբյեկտներում ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու և համապատասխան արձանագրություններ կազմելու նպատակով։
Քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ ԳՆ սննդի անվտանգության և անասնաբուժական պետական և ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունների հետ համատեղ ուսումնասիրություններ են կատարվել նաև մսի և մսամթերքի վաճառքով և իրացմամբ զբաղվող առևտրի և հանրային սննդի օբյեկտներում. օրինազանցների նկատմամբ կիրառվել են վարչական համապատասխան տույժեր։
Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից աշխատանքներ են տարվել նաև 2011թ. ծրագրով նախատեսված առևտրի և սպասարկման ոլորտի օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։
Մշակվել են <<Առևտրի և ծառայությունների մասին>>, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<<<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, ՀՀ օրենքներում, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք ներկայացվել են աշխատակազմի իրավաբանական վարչություն։ Հանրային սննդի, զվարճանքի օբյեկտների, այդ թվում` գիշերային ակումբների, հատկապես` բազմաբնակարան շենքերի ծավալներում գործող և բացօթյա սրճաններում հնչող երաժշտության վերաբերյալ կանոնակարգող իրավական ակտի ընդունելու նպատակով մշակվել են առաջարկներ և ներկայացվել ՀՀ կառավարություն։
Մշակվել է նաև առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչների և շնորհման կարգի վերաբերյալ նախագիծ, որը քննարկվել և հաստատվել է Երևանի ավագանու 2011թ. մարտի 15-ի նիստում։
Երևանի քաղաքապետի 2011թ. սեպտեմբերի 22-ի հ. 4397-Ա որոշմամբ Երևանի առևտրի և սպասարկման ոլորտի տասը կազմակերպությունների երկու տարի ժամկետով շնորհվել է <<Որակի բարձրագույն աստիճան>> և <<Որակի առաջին աստիճան>>։
Անհրաժեշտ հսկողություն է իրականացվել նաև թափառող կենդանիների վնասազերծման նկատմամբ։ 2011թ. <<Յունիգրաֆ-Իքս>> ՍՊԸ-ն վնասազերծել, ամլացրել և քնեցրել է թափառող 46534 կենդանի։
Մշակվել է Երևանում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնների նախագիծ, որը քննարկվել և հաստատվել է Երևանի ավագանու 24.11.2011թ. N 312-Ն որոշմամբ։
Վարչության կողմից վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինների աշխատակիցների հետ համատեղ հաշվառվել են փողոցներում, պողոտաներում և բակերում տեղադրված ապօրինի և ինքնակամ կառույցներ հանդիսացող և հողի վարձակալության ժամկետներն անցած տաղավարներն ու կրպակները, որից ստացված տեղեկատվության հիման վրա դրանք ապամոնտաժվել են: Տարվա ընթացքում ապամոնտաժվել է 1317 կրպակ։
2011թ. վարչությունում ստացվել է քաղաքացիների 533 դիմում-բողոք, քաղաքապետարանի ստորաբաժանումներից և տարբեր կազմակերպություններից՝ 1284 նամակներ ու գրություններ, որոնք հիմնականում եղել են առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներում առաջացած աղմուկի հետևանքով բնակիչների հանգիստը և անդորրը խանգարելու, ապօրինի կրպակների և տաղավարների առկայության ու դրանց ապամոնտաժման, կրպակներ, տաղավարներ, հասարակական զուգարաններ կառուցելու համար թույլտվություններ տալու, թափառող կենդանիների կողմից քաղաքացիներին անհանգստություն պատճառելու, վարչական իրավախախտումների և այլ բնույթի խնդիրների վերաբերյալ։ Վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ քաղաքացիների դիմում-բողոքներում արծարծված անօրինականությունները հիմնականում վերացվել են։
Առևտրի և սպասարկումների վարչության կողմից ոլորտի վերաբերյալ հարցազրույցներ են տրվել գրեթե բոլոր հեռուստաընկերություններին, հանրային ռադիոյին և զանգվածային լրատվական այլ միջոցների։
2012թ. առաջարկներ կներկայացվեն առևտրի և ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտը կատարելագործելու նպատակով։
Կընդունվի կանոնակարգող իրավական ակտ հանրային սննդի, զվարճանքի օբյեկտների, այդ թվում` գիշերային ակումբների, հատկապես` բազմաբնակարան շենքերի ծավալներում գործող և բացօթյա սրճարաններում հնչեցվող երաժշտությանն առնչվող։
Կներկայացվեն օրենսդրական առաջարկներ` միտված շրջիկ առևտրի կանոնակարգմանը։
Առևտրի և ծառայությունների ոլորտում կիրականացվի համակարգված և արդյունավետ հսկողություն։
Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրված ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի ու իրացման, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, բացօթյա առևտրի կազմակերպման, վարչական շրջանների տարածքներում առևտրի, հանրային սննդի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություններ տալու, տեղական տուրքերի վճարների առումով կիրականացվի անհրաժեշտ հսկողություն։
Անհրաժեշտ հսկողություն կսահմանվի և կկանոնակարգվի բացօթյա առևտուրը։
Պարբերաբար միջոցառումներ կիրականացվեն առևտրի օբյեկտներում ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու և արգելելու ուղղությամբ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների հետ համատեղ կուսումնասիրվի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում աշակերտներին մատուցվող սննդի կազմակերպման գործընթացը։
Շաբաթ, կիրակի և տոնական օրերին գյուղատնտեսական արտադրանքի իրացման, սպառողական ապրանքների շուկաներ, տոնավաճառներ կազմակերպելու նպատակով կորոշվեն տեղակայման վայրերը, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթեր մշակելու համար կհայտարարվի բաց ընթացակարգ, կմշակվի տեխնիկական առաջադրանք։
Երևանի վարչական շրջաններում գյուղատնտեսական արտադրանքի նոր շուկաների կազմակերպման, ինչպես նաև փոքրածավալ շուկաներ ստեղծելու նպատակով կորոշվեն տեղակայման վայրերը, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար կհայտարարվի բաց ընթացակարգ, կմշակվի տեխնիկական առաջադրանք։
Գյուղատնտեսական մթերքների մեծածախ առևտրի և կենդանիների շուկաներ կազմակերպելու վերաբերյալ կներկայացվեն առաջարկներ։
Երևանում կենդանիների շուկաներ կառուցելու նպատակով կառանձնացվեն հողամասեր, կմշակվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր և տեխնիկական առաջադրանք։
Աշխատանքներ կտարվեն նոր զուգարաններ կառուցելու նպատակով (հասարակական զուգարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր մշակելու համար բաց ընթացակարգի կազմակերպում, հասարակական զուգարանների տեղակայման վայրերի որոշում և դրանց կառուցման համար տեխնիկական առաջադրանքի մշակում։ Մասնավոր ներդրումների հաշվին հասարարական զուգարաններ կառուցելու նպատակով քաղաքաշինական փաթեթի մշակում և կառուցապատողներին ծրագրային փաթեթների օտարում՝ աճուրդային կամ բաց ընթացակարգով)։
Անհրաժեշտ հսկողություն կսահմանվի թափառող կենդանիների վնասազերծման նկատմամբ։
Թափառող կենդանիների կացարան և կլինիկա կառուցելու նպատակով կորոշվի տեղակայման վայրը, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար կհայտարարվի բաց ընթացակարգ, կմշակվի տեխնիկական առաջադրանք։
Կմշակվեն ոլորտի արդյունավետ կառավարման մեխանիզմներ, ինչպես նաև համապատասխան օրենսդրություն ձևավորելու նպատակով կներկայացվեն առաջարկներ (<<Կենդանիների մասին>>, <<Կենդանիների պաշտպանության մասին>> օրենքների նախագծեր մշակելու նպատակով)։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության 2011թ. սոցիալ-տնտեսական գործունեության ծրագրի շրջանակներում տարվա ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները.
Բացօթյա առևտրի կանոնակարգում

Վարչական իրավախախտումների նկատմամբ հսկողություն

Օրենսդրական դաշտի ապահովում և կատարելագործում
Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից աշխատանքներ են տարվել նաև 2011թ. ծրագրով նախատեսված առևտրի և սպասարկման ոլորտի օրենսդրության կատարելագործման ուղղությամբ։
Մշակվել են <<Առևտրի և ծառայությունների մասին>>, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<<<Տեղական տուրքերի և վճարների մասին>>, ՀՀ օրենքներում, ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք ներկայացվել են աշխատակազմի իրավաբանական վարչություն։ Հանրային սննդի, զվարճանքի օբյեկտների, այդ թվում` գիշերային ակումբների, հատկապես` բազմաբնակարան շենքերի ծավալներում գործող և բացօթյա սրճաններում հնչող երաժշտության վերաբերյալ կանոնակարգող իրավական ակտի ընդունելու նպատակով մշակվել են առաջարկներ և ներկայացվել ՀՀ կառավարություն։
Մշակվել է նաև առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչների և շնորհման կարգի վերաբերյալ նախագիծ, որը քննարկվել և հաստատվել է Երևանի ավագանու 2011թ. մարտի 15-ի նիստում։
Երևանի քաղաքապետի 2011թ. սեպտեմբերի 22-ի հ. 4397-Ա որոշմամբ Երևանի առևտրի և սպասարկման ոլորտի տասը կազմակերպությունների երկու տարի ժամկետով շնորհվել է <<Որակի բարձրագույն աստիճան>> և <<Որակի առաջին աստիճան>>։
Անհրաժեշտ հսկողություն է իրականացվել նաև թափառող կենդանիների վնասազերծման նկատմամբ։ 2011թ. <<Յունիգրաֆ-Իքս>> ՍՊԸ-ն վնասազերծել, ամլացրել և քնեցրել է թափառող 46534 կենդանի։
Մշակվել է Երևանում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնների նախագիծ, որը քննարկվել և հաստատվել է Երևանի ավագանու 24.11.2011թ. N 312-Ն որոշմամբ։
Վարչության կողմից վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինների աշխատակիցների հետ համատեղ հաշվառվել են փողոցներում, պողոտաներում և բակերում տեղադրված ապօրինի և ինքնակամ կառույցներ հանդիսացող և հողի վարձակալության ժամկետներն անցած տաղավարներն ու կրպակները, որից ստացված տեղեկատվության հիման վրա դրանք ապամոնտաժվել են: Տարվա ընթացքում ապամոնտաժվել է 1317 կրպակ։
2011թ. վարչությունում ստացվել է քաղաքացիների 533 դիմում-բողոք, քաղաքապետարանի ստորաբաժանումներից և տարբեր կազմակերպություններից՝ 1284 նամակներ ու գրություններ, որոնք հիմնականում եղել են առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտներում առաջացած աղմուկի հետևանքով բնակիչների հանգիստը և անդորրը խանգարելու, ապօրինի կրպակների և տաղավարների առկայության ու դրանց ապամոնտաժման, կրպակներ, տաղավարներ, հասարակական զուգարաններ կառուցելու համար թույլտվություններ տալու, թափառող կենդանիների կողմից քաղաքացիներին անհանգստություն պատճառելու, վարչական իրավախախտումների և այլ բնույթի խնդիրների վերաբերյալ։ Վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ քաղաքացիների դիմում-բողոքներում արծարծված անօրինականությունները հիմնականում վերացվել են։
Առևտրի և սպասարկումների վարչության կողմից ոլորտի վերաբերյալ հարցազրույցներ են տրվել գրեթե բոլոր հեռուստաընկերություններին, հանրային ռադիոյին և զանգվածային լրատվական այլ միջոցների։
2012թ. նախատեսվող ծրագրային միջոցառումներ
2012թ. առաջարկներ կներկայացվեն առևտրի և ծառայությունների ոլորտի օրենսդրական դաշտը կատարելագործելու նպատակով։
Կընդունվի կանոնակարգող իրավական ակտ հանրային սննդի, զվարճանքի օբյեկտների, այդ թվում` գիշերային ակումբների, հատկապես` բազմաբնակարան շենքերի ծավալներում գործող և բացօթյա սրճարաններում հնչեցվող երաժշտությանն առնչվող։
Կներկայացվեն օրենսդրական առաջարկներ` միտված շրջիկ առևտրի կանոնակարգմանը։
Առևտրի և ծառայությունների ոլորտում կիրականացվի համակարգված և արդյունավետ հսկողություն։
Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրված ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի ու իրացման, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, բացօթյա առևտրի կազմակերպման, վարչական շրջանների տարածքներում առևտրի, հանրային սննդի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություններ տալու, տեղական տուրքերի վճարների առումով կիրականացվի անհրաժեշտ հսկողություն։
Անհրաժեշտ հսկողություն կսահմանվի և կկանոնակարգվի բացօթյա առևտուրը։
Պարբերաբար միջոցառումներ կիրականացվեն առևտրի օբյեկտներում ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու և արգելելու ուղղությամբ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների հետ համատեղ կուսումնասիրվի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում աշակերտներին մատուցվող սննդի կազմակերպման գործընթացը։
Շաբաթ, կիրակի և տոնական օրերին գյուղատնտեսական արտադրանքի իրացման, սպառողական ապրանքների շուկաներ, տոնավաճառներ կազմակերպելու նպատակով կորոշվեն տեղակայման վայրերը, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթեր մշակելու համար կհայտարարվի բաց ընթացակարգ, կմշակվի տեխնիկական առաջադրանք։
Երևանի վարչական շրջաններում գյուղատնտեսական արտադրանքի նոր շուկաների կազմակերպման, ինչպես նաև փոքրածավալ շուկաներ ստեղծելու նպատակով կորոշվեն տեղակայման վայրերը, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար կհայտարարվի բաց ընթացակարգ, կմշակվի տեխնիկական առաջադրանք։
Գյուղատնտեսական մթերքների մեծածախ առևտրի և կենդանիների շուկաներ կազմակերպելու վերաբերյալ կներկայացվեն առաջարկներ։
Երևանում կենդանիների շուկաներ կառուցելու նպատակով կառանձնացվեն հողամասեր, կմշակվեն նախագծանախահաշվային փաստաթղթեր և տեխնիկական առաջադրանք։
Աշխատանքներ կտարվեն նոր զուգարաններ կառուցելու նպատակով (հասարակական զուգարանների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր մշակելու համար բաց ընթացակարգի կազմակերպում, հասարակական զուգարանների տեղակայման վայրերի որոշում և դրանց կառուցման համար տեխնիկական առաջադրանքի մշակում։ Մասնավոր ներդրումների հաշվին հասարարական զուգարաններ կառուցելու նպատակով քաղաքաշինական փաթեթի մշակում և կառուցապատողներին ծրագրային փաթեթների օտարում՝ աճուրդային կամ բաց ընթացակարգով)։
Անհրաժեշտ հսկողություն կսահմանվի թափառող կենդանիների վնասազերծման նկատմամբ։
Թափառող կենդանիների կացարան և կլինիկա կառուցելու նպատակով կորոշվի տեղակայման վայրը, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար կհայտարարվի բաց ընթացակարգ, կմշակվի տեխնիկական առաջադրանք։
Կմշակվեն ոլորտի արդյունավետ կառավարման մեխանիզմներ, ինչպես նաև համապատասխան օրենսդրություն ձևավորելու նպատակով կներկայացվեն առաջարկներ (<<Կենդանիների մասին>>, <<Կենդանիների պաշտպանության մասին>> օրենքների նախագծեր մշակելու նպատակով)։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
առևտրի և սպասարկումների վարչություն
առևտրի և սպասարկումների վարչություն
Քաղաքային տնտեսություն