Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են 19 գրադարան, 5 թանգարան` Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի, Պատմահնագիտական և <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց-թանգարանները, 3 թատրոն՝ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնները։

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են նաև երաժշտական և արվեստի 25 դպրոցներ, 17 մշակույթի տներ և գեղագիտական կենտրոններ, <<Հայաստանի փոքրիկ երգիչներ>>, Յու. Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիաները, <<Երևան>> փողային նվագախումբը և <<Հայ-Արտ>> ՓԲԸ-ն, ինչպես նաև կենդանաբանական այգին:
Ամանորի տոնակատարությունների շրջանակում Հանրապետության հրապարակում հունվարի 1-ից 10-ը կազմակերպվեցին մանկական միջոցառումներ։

Հայաստանում ֆրանկաֆոնիայի օրերին Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, Ա. Խաչատրյան համերգասրահում կազմակերպվել են ֆրանսիական երաժշտության, պոեզիայի երեկոներ, ցուցահանդեսներ, գեղարվեստական և մուլտիպլիկացիոն ֆիլմերի անվճար ցուցադրություններ, ինչպես նաև նախատեսվում է մինչև տարեվերջ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացել ֆրանսիական կենտրոն։

Ապրիլի 12-ից 19-ը Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում Երևանի գրադարաններում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ, գրական, երաժշտական երեկոներ, գրքի ցուցահանդեսներ, անվանի գրողների հետ հանդիպումներ։ Փակման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց Երևան քաղաքի պատմության թանգարանում, որտեղ պատվոգրեր հանձնվեցին գրադարանների մի խումբ աշխատակիցների:
Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների մասնակցությամբ մայիսի 1-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կազմակերպվեց <<Երաժշտությունը բոլորի համար>> խորագրով բաց դռների օր։

2011թ. Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաները մասնակցել են մի շարք միջազգային և համապետական փառատոների, ինչպիսիք են՝ <<Վերածնունդ>>, <<Նոր անուններ>>, <<Դելփյան խաղեր>> միջազգային մրցույթները, Ա. Բաբաջանյանի պատանի դաշնակահարների, Ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների համապետական մրցույթները, <<Նռան հատիկ>> համապետական մանկապատանեկան թատերական փառատոնը, Ա. Գաբրիելյանի և Ս. Ասլամազյանի անվան պատանի ջութակահարների և թավջութակահարների մրցույթ-փառատոները:

Կազմակերպվել են մի շարք տոնական, հոբելյանական միջոցառումներ, ներառյալ`
- Ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին նվիրված համերգային ծրագիր, որ կազմակերպվել է <<Կասկադ>> համալիրում` տոնական միջոցառումների շարք նվիրելով երևանցիներին:
- Հունիսի 1-ին Ազատության հրապարակում Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ` կավճանկարի երկօրյա մրցույթ, մանկական երգի, պարի համույթների ելույթներ, կրկեսային համարներ, հեքիաթի բեմականացումներ: Տոնական միջոցառումներին մասնակցել են մեծ թվով երեխաներ և ստացել նվերներ:
- Հունիսի 6-ին` Արամ Խաչատրյանի ծննդյան օրվան նվիրված, կազմակերպվել է պատանի ստեղծագործողների ստուգատես-փառատոն. մասնակից պատանիներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես եկել համերգային ծրագրով, որի ավարտին նրանց հանձնվել են պատվոգրեր, մրցանակներ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
մշակույթի վարչություն
մշակույթի վարչություն
Քաղաքային տնտեսություն

