Երևանի
քաղաքապետարան


Սպորտ



Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինն իր աշխատանքները կազմակերպում է Երևանի քաղաքապետարանի սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան, քառամյա ծրագրերի ու յուրաքանչյուր տարի Երևանի քաղաքապետի կողմից հաստատվող Երևան քաղաքի զանգվածային, երիտասարդական ու մարզական միջոցառումների օրացուցային պլանի շրջանակներում։
Բաժնի կողմից անցկացվում են.
  • Զանգվածային ու երիտասարդական ութ միջոցառումներ, որոնցից շատ են կարևորվում մայրաքաղաքի մանկապարտեզների երեխաների մասնակցությամբ իրականացվող և երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզահամերգային տոնահանդեսը, հաշմանդամ երեխաների Երևան քաղաքի սպարտակիադան ու <<Բազե>> երիտասարդական հավաքը։
  • Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից սահմանված մրցանակների համար <<Լավագույն մարզական ընտանիք>> և <<Լավագույն մարզական բակ>> մարզական մրցույթների երևանյան (մարզային) փուլերը։
  • Երևանի քաղաքապետի կողմից սահմանված մրցանակների և փոխանցիկ գավաթի համար մրցույթներ, որոնցից կարևորագույն դեր է վերապահված <<Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք>> խորագիրը կրող և վեց մարզաձև ընդգրկող բակային ավանդական առաջնությանը, որի տարբեր փուլերին մասնակցում են մայրաքաղաքի մոտ 5000 երեխաներ։
  • Երևան քաղաքի առաջնություններ 38 մարզաձևերից, ինչի արդյունքում ձևավորվում են Երևան քաղաքի հավաքական թիմեր, որոնք էլ մասնակցում են հանրապետական ու միջազգային առաջնությունների և մրցաշարերի։
Նախատեսված է 2011թ. Երևանում  անցկացնել Համահայկական 5-րդ խաղերը, որին 1999 թվականից աշխարհի 50 քաղաքների հավաքական թիմերի հետ մասնակցում են նաև Երևանի հավաքականները։ Միջազգային այս խաղերում մայրաքաղաքի մարզական պատվիրակությունը չորս տարի անընդմեջ թիմային հաշվարկով գրավել է 1-ին տեղը։
Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ենթակայությամբ գործում են երեք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններ՝Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցը (տնօրեն՝ Ա. Ազարյան), Նուբարաշենի մարզամշակութային կենտրոնը (տնօրեն՝ Ռ. Հովհաննիսյան) և Երևանի Սպորտ Կոմիտեն (տնօրեն՝ Հ. Ենոքյան), որի կազմում, մայրաքաղաքի վարչական շրջաններում, գործում են նաև 25 մարզադպրոց հիմնարկներ.
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 2 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 3 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 4 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 5 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 6 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 7 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 8 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 9  մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 10 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 11 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 12 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 13 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 14 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 15 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 16 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 17 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 18 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 19 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 20 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 21 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 22 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 23 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 24 մանկապատանեկան մարզադպրոց,
  • <<Երևանի Սպորտ Կոմիտե>> ՀՈԱԿ-ի թիվ 25 մանկապատանեկան մարզադպրոց:
Մարզադպրոց ընդունվող երեխաների նվազագույն տարիքը սահմանված է
ՀՀ կառավարության 01.09.2005թ. հ. 1428-Ն որոշմամբ


1
սպորտային և գեղարվեստական մարմնամարզություն (աղջիկներ), գեղասահք
6 տարեկան
2սպորտային մարմնամարզություն, (տղաներ), սեղանի թենիս, ակրոբատիկա, շախմատ, շաշկի, սպորտային պարեր, լող, ջրացատկ
7 տարեկան
3լեռնադահուկային սպորտ, բասկետբոլ, բադմինթոն, ֆուտբոլ, դահուկավազք, մականախաղ
8 տարեկան
4բիաթլոն, աթլետիկա, առագաստանավային սպորտ, ջրագնդակ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ
9 տարեկան
5
հեծանվային սպորտ, ձիասպորտ, սուսերամարտ, բռնցքամարտ, ըմբշամարտ, հրաձգություն, թիավարություն, ձյուդո, ծանրամարտ
10 տարեկան
6նետաձգություն
11 տարեկան
7ծանրամարտ (աղջիկներ)
12 տարեկան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և
երիտասարդության հարցերի բաժին
Share |
Քաղաքային տնտեսություն