Երևանի գրադարանները

Երևանի Արաբկիր վարչական շրջանի
թիվ 5 գրադարան

Հիմնադրվել է 1939թ.` Ստալինյան շրջանի քիմիական կոմբինատի տարածքում:
1946թ. տեղափոխվել է տվյալ հասցեի բնակելի շենքի 1-ին հարկ, որտեղ էլ գտնվում է մինչև հիմա: Գրադարանն ունի 54812 կտոր գրքային ֆոնդ, 2008թ. ընթերցողների թիվը եղել է 2683:
Գրադարանն ունի աբոնեմենտ, մանկական, ընթերցարանի և մատենագիտական բաժիններ:

Հայաստանի ազգային գրադարան

Հայ ժողովրդի գրքային ժառանգությունը հավաքված է երկրի գրադարանային ֆոնդերում, որոնցից ամենախոշորը Հայաստանի ազգային գրադարանում է:
ՀԱԳ-ի հիմնական նպատակն է հնարավորինս լիարժեք հավաքել ինչպես Հայաստանում, այնպես և սփյուռքում հրատարակվող հայերեն տպագիր արտադրանքը` դրանք հավերժ պահպանելու և հազարավոր ընթերցողներին տրամադրելու համար: Աշխարհում հայերեն տպագիր երկերի ամենախոշոր պահոցը, մեր երկրի գրադարանային ցանցի մեթոդական կենտրոնը հիմնադրվել է 1832թ.` Երևանի Արական գիմնազիայի գրադարանի հիմքի վրա:
1919թ. հուլիսի 4-ին ընդունված <<Պետական հանրային մատենադարանի մասին>> օրենքով գրադարանն ստացել է պետական գլխավոր գրադարանի կարգավիճակ:
1924թ. գրադարանին իրավունք է վերապահվել ստանալու Հայաստանում լույս տեսնող բոլոր հրատարակությունների անվճար պարտադիր օրինակը, իսկ 1925-1991թթ. գրադարանն ստացել է ԽՍՀՄ-ում տպագրած գրքային արտադրանքի պարտադիր օրինակը:
1925-1990թթ. գրադարանը կոչվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունով, ով զգալի ներդրում է ունեցել գրադարանի կայացման և զարգացման գործում:
1982թ., հիմնադրման 150-ամյակի առթիվ, գրադարանը պարգևատրվել է <<Ժողովուրդների բարեկամության>> շքանշանով: 1990 թվականից գրադարանը վերանվանվել է և կոչվում է Հայաստանի ազգային գրադարան:
Գրադարանի ֆոնդերը առ 01.01.2009թ. կազմում են 6,6 մլն միավոր գրականություն` գրքեր, ամսագրեր, թերթեր, քարտեզներ և ատլասներ, փոստային նամականիշներ, նկարներ, միկրոֆիլմեր և միկրոֆիշեր, տեղեկատվության էլէկտրոնային և այլ կրիչներ:
Գրադարանում պահպանվում է հայ հնատիպ և հազվագյուտ գրքերի հարուստ հավաքածու` հայերեն առաջին տպագիր գրքերը <<Ուրբաթագիրք>>, <<Պարզատումար>> (1512-1513թթ., Վենետիկ), հայատառ առաջին քարտեզը` <<Համատարած աշխարհացոյց>> (1695թ., Ամստերդամ), առաջին պարբերականը` <<Ազդարար>> (1794թ., Մադրաս): Պահպանվում են նաև օտար լեզուներով հնատիպ և հազվագյուտ գրքեր (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուներով):
Գրադարանի ֆոնդերում հատուկ տեղ են զբաղեցնում հայ մշակույթի և գիտության հայտնի գործիչներ Ալ. Մյասնիկյանի, Վ. Ղորղանյանի, Լեոյի, Ա. Մանանդյանի և այլոց գրքերի հավաքածուները:
Տարբեր տարիներին գրադարանի ընթերցողներն են եղել անվանի հայ գրողներ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, գիտնականներ Սերգեյ Մերգելյանը, Վիկտոր Համբարձումյանը և ուրիշներ:
Գրադարանի սպասարկման համակարգն ընդգրկում է մասնագիտացված 13 ընթերցասրահ, միջգրադարանային և անհատական բաժնույթ: Գրադարանից կարող են օգտվել Հայաստանի և արտերկրի 17 տարին լրացած քաղաքացիները:
Ընթերցողներին տարվա ընթացքում տրվում է շուրջ 1,7 մլն միավոր գրականություն, օրական գրադարան է այցելում 900-1000 ընթերցող:
EIFL Direct ծրագրով ընթերցողները հնարավորություն ունեն օգտվելու գիտական ավելի քան 3000 ամսագրերից:

Գրադարանի ընթերցողները հատուկ սրահում կարող են անվճար օգտվել համացանցից:
Կարգավորվել են ԱՊՀ երկրներից միջգրադարանային բաժնույթով գրականություն ստանալու եղանակները:
ՀԱԳ-ը համագործակցում է 40 երկրների 133 կազմակերպությունների (գրադարաններ, համալսարաններ, տեղեկատվական կենտրոններ) հետ` իրականացնելով նաև գրքափոխանակություն:
Որպես երկրի խոշոր մշակութային կենտրոն` Ազգային գրադարանը տարեկան կազմակերպում է շուրջ 100 միջոցառում` թեմատիկ և հոբելյանական ցուցահանդեսներ, նոր գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ մշակույթի և գիտության հայտնի գործիչների հետ, գրական երեկոներ:
2007թ. լրացել է գրադարանի հրատարակչական գործունեության 70 տարին: Այդ ընթացքում գրադարանը հրատարակել է շուրջ 1000 անուն գրադարանագիտական, մատենագիտական, մեթոդական, տեղեկատվական գրականություն:
Գրադարանի ամենանշանակալից հրատարակությունն է <<Հայ տպագիր գրքի մատենագիտությունը>>, որի ծավալուն չորս հատորներում ընդգրկված են 1512- 1920թթ. տպագրված հայերեն գրքերը:
Ստեղծվել է այդ մատենագիտության երկու հատորների էլեկտրոնային տարբերակը` <<Հակոբ Մեղապարտ - 1>> ծրագրով <<Հայ տպագիր գիրքը 1512-1800թթ.>> (հնատիպ գրքերը) և <<Հակոբ Մեղապարտ - 2>>` <<Հայ գիրքը 1801-1850թթ.>>:
2004թ. մարտից գրադարանը տպագրում է իր <<Հոգևոր Հայրենիք>> ամենամսյա պաշտոնաթերթը, ստեղծվում է նաև թերթի էլեկտրոնային տարբերակը:
ՀԱԳ-ը ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի նյութերի ավանդատար գրադարանն է Հայաստանում:
Այստեղ իրականացվում է Հայաստանի խոշոր գրադարանների միասնական տեղեկատվական ավտոմատացված ցանց ստեղծելու ծրագիրը:
ՀԱԳ-ը մի շարք միջազգային գրադարանային և հասարակական կազմակերպությունների անդամ է` IFLA, CENL, БАЕ և այլն:
Ազգային գրադարանում է գտնվում <<Հայկական գրադարանային ասոցիացիա>> հասարակական կազմակերպության գրասենյակը:

Հասցե` Երևան, Տերյան 72, հեռ.` (+37410) 58 42 59, (010) 56 37 70
Տիգրան Զարգարյան
www.nla.am
Տիգրան Զարգարյան
www.nla.am
Ավետիք Իսահակյանի անվան
կենտրոնական գրադարան
կենտրոնական գրադարան

Հիմնադրվել է 1935թ. օգոստոսի 15-ին Երևանում` Ամիրյան 26 հասցեում` որպես առաջին հանրային գրադարան։ Վարիչ է նշանակվել Թ. Բարխուդարյանը։ 1938թ. բացվել է գրադարանի ընթերցասրահը. ընթերցողների թիվը հասնում էր 1100-ի։
1955թ. գրադարանն անվանակոչվեց Ավ.Իսահակյանի անունով՝ Վարպետի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ։
1964թ. գրադարանում ստեղծվեց Կուլտուրայի ժողովրդական համալսարան՝ 4 ֆակուլտետով։ 1979թ. Երքաղխորհրդի գործկոմի մայիսի 16-ի որոշմամբ մասսայական գրադարանների բազայի վրա ստեղծվեց Երևանի մեծահասակներին սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգը՝ ԳԿՀ, որի կենտրոնական գրադարանը դարձավ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը, որի ենթակայության տակ գտնվում էին 47 գրադարան-մասնաճյուղեր։
1993թ. բացվեցին գրադարանի արվեստի, մամուլի, օտար լեզվի և տեխնիկական գրականության բաժինները։
1993թ. գրադարանում բացվեց Ավ. Իսահակյանի անվան հանդիսությունների դահլիճը։
1993թ.-ից Ավ. Իսահակյանի ծննդյան տարելիցի առթիվ պարբերաբար կազմակերպվում են պատանի և երիտասարդ ստեղծագործողների և կատարողների մրցույթ-փառատոներ։
1995թ. Երքաղխորհրդի գործկոմի դեկտեմբերի 22-ի որոշմամբ միավորվեցին մեծահասակներին (ԳԿՀ) և մանուկներին (ՄԳԿՀ) սպասարկող գրադարանների կենտրոնացված համակարգերը, և Ավ. Իսահակյանի անվան գրադարանը դարձավ միավորված համակարգի կենտրոնական գրադարան։
1998թ. Երևանի քաղաքապետարանի հոկտեմբերի 27-ի որոշմամբ գրադարանը դարձավ Երևանի համայնքային գրադարանների համար մեթոդ-մատենագիտական կենտրոն։
2000թ. հրատարակվեց գրադարանում գործող <<Բողբոջներ>> գրական ստուդիայի սաների ստեղծագործությունների գրքույկը՝ <<Առաջին ծիլեր>> խորագրով։ 2001թ.-ից գրադարանը դառնում է Հայաստանի գրադարանների կոնսորցիումի հիմնադիր անդամներից մեկը։
2002թ.-ից իրականացվում է <<Ազգային գրադարանային շաբաթ>> միջոցառումների շարքը։
2002թ. ՀՀ կառավարության նոյեմբերի 28-ի որոշմամբ Ավ. Իսահակյանի անվան գրադարանը վերակազմակերպվեց <<Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ>> ՊՈԱԿ՝ իր 7 գրադարան-մասնաճյուղերով
2004թ.-ից գրադարանը դարձել է <<Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի>> ծրագրի մասնակից։
2005թ. ապրիլին առաջին անգամ Հայաստանում հիմնադրվեց <<Ամերիկյան Անկյունը>> ՀՀ-ում՝ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Այն հագեցած է տեղեկատվական ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով գրադարանի ընթերցողներն անվճար օգտվում են ինտերնետային ծառայությունից։ <<ԱԱ>>-ն պարբերաբար համալրվում է գրականությամբ և ապահովված է էլեկտրոնային պարբերականների և այլ ռեսուրսների բաժանորդագրությամբ։
Այսօր գրադարանն ունի 31000 ընթերցող:

Հասցե` Բաղրամյան 1, հեռ` (+37410) 58 96 10
Տնօրեն` Հասմիկ Կարապետյան
Տնօրեն` Հասմիկ Կարապետյան
Երևանի Կենտրոն վարչական շրջանի
Թիվ 22 գրադրան

Թիվ 22 գրադրանը հիմնադրվել է 1949թ.Կիլիկիա թաղամասի առաջին փողոցում, այնուհետև տեղափոխվել է Իսակովի 4 հասցե՝ 186.1 քմ տարածքով: Գրադարանի գրքային ֆոնդը 40 000 գիրք է. գրադարանը տարեկան սպասարկում է 1000 ընթերցող: Գրադարանն ունի 9 աշխատակից, որոնցից 3 են սպասարկում ընթերցողներին: Գրադարանն ունի ընթերցասրահ և երկու գրապահոց:Թիվ 22 գրադրան

Հասցե` Իսակովի 4, հեռ.` (+37410) 56 41 98)
Տնօրեն` Անահիտ Հովհաննիսյան
Տնօրեն` Անահիտ Հովհաննիսյան
Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 1 գրադարան

Հիմնադրվել է 1960թ. հունիսի 15-ին Ավանի գյուղական ակումբին կից՝ 1100 կտոր գրքով: Գրադարանը ղեկավարում էր Հայկ Պողոսյանը: 1968թ. գրադարանն առանձնացավ ու տեղախովեց գյուղի սեփական տներից մեկի առաջին հարկ՝ հողե հատակով ու խոնավ մի տնակ: 1985թ. Երևանի քաղաքապետարանը գրադարանին տրամադրեց լուսավոր, բայց ոչ մեծ տարածք՝ Խուդյակովի 214 հասեցում: 2005թ. տարածքն ընդլայնվեց ու բարեկարգվեց:
Գործունեության ընթացքում գրադարանի գրքային ֆոնդը համալրվել է Ավ. Իսահակյանի անվան գրադարանի գրքերով: Ներկայումս գրքային ֆոնդը՝ 24 297 գիրք, համալրվում է նոր և նորագույն շրջանի հեղինակների գրքերով:
Գրադարանն ունի 7 աշխատակից, և մոտ 2000 ընթերցող: Գրադարանը սպասարկում է Ավան-Առինջ թաղամասի բնակիչներին: Գրադարանի ընդհանուր տարածքը 101.2 քմ է:

Հասցե` Խուդյակովի 214, հեռ.` (+37410) 61 45 62
Տնօրեն` Գայանե Կարախանյան
Տնօրեն` Գայանե Կարախանյան
Երևանի Արաբկիր վարչական շրջանի
թիվ 5 գրադարան

Հիմնադրվել է 1950թ.` Նար-Դոսի անվան դպրոցի առաջին հարկում: 1970թ. տեղափոխվել է Սունդուկյան 6 հասցեում գտնվող շենքի կիսանկուղային հարկ: Գրադարանի ֆոնդերում առկա է 30188 գիրք, ունի 1000-1200 ընթերցող:
Հասցե` Սունդուկյան 26 , հեռ.` (+37410) 26 04 70
Տնօրեն` Սուսաննա Ֆարմանյան
Տնօրեն` Սուսաննա Ֆարմանյան
Երևանի Արաբկիր վարչական շրջանի
թիվ 6 գրադարան
թիվ 6 գրադարան
Գրադարանը հիմնադրվել է 1953թ.`<<Հայէներգովերանորոգում>> գործարանի տարածքում: 1979թ. տեղափոխվել է Քանաքեռ ՀԷԿ 4/1 շենքի առաջին հարկ: Գրադարանն ունի 21600 գիրք և 1600 ընթերցող:
Հասցե` Քանաքեռ ՀԷԿ 4/1, հեռախոս` (+37410) 23 25 18
Տնօրեն` Սուսաննա Սաֆարյան
Տնօրեն` Սուսաննա Սաֆարյան
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի
թիվ 40 գրադարան
թիվ 40 գրադարան

Հիմնադրվել է Երևանի քաղաքապետի 1996թ. մայիսի 3-ի թիվ 29 որոշմամբ` Թումանյանի անվան և թիվ 2 գրադարանների մասնաճյուղերի ֆոնդերի միավորմամբ և այդ գրադարանների հենքի վրա: Այսօր գրադարանն ունի մոտ 45000 կտոր գիրք, մոտ 2000 ընթերցող:
Հասցե` Դավթաշենի 4-րդ թաղամաս, թիվ 22 երաժշտական դպրոցի <<բ>> մասնաշենք, հեռ.` (+37410) 36 15 93
Տնօրեն` Իրինա Նուրիջանյան
Տնօրեն` Իրինա Նուրիջանյան
Երևանի Էրեբունի վարչական շրջանի
Օքրո Օքրոյանի անվան թիվ 3 գրադարան
Օքրո Օքրոյանի անվան թիվ 3 գրադարան

Գտնվում է Էրեբունի վարչական շրջանում: Հիմնադրվել է 1937թ. նոյեմբերի 15-ին: Սկզբում տեղակայված է եղել Հոկտեմբերյան (այժմ` Տիգրան Մեծի) պողոտայի N 1 շենքի նկուղային հարկում: 1957թ. տեղափոխվել է նույն պողոտայի N 59 շենքի 1-ին հարկ և մինչ օրս այդտեղ է գտնվում:
2004թ. գրադարանն անվանակոչվել է վիրահայ բանաստեղծ, բարերար Օքրո Օքրոյանի անունով:
Գրադարանն զբաղեցնում է 500 քմ տարածք, ունի ընթերցասրահ` 100քմ տարածքով, տեղերի քանակը` 50:
Կան նաև աբոնեմենտի և մանկական բաժիններ:
Գրքային ֆոնդը 500110 միավոր է, ընթերցողների քանակը` 2500, տացքը` 37139, հաճախումները` 29941, աշխատողների քանակը` 5:

Հասցե` Տիգրան Մեծի 59, հեռ.` (+37410) 55 35 29,
Տնօրեն` Սուսաննա Ստեփանյան
Տնօրեն` Սուսաննա Ստեփանյան
Երևանի Էրեբունի վարչական շրջանի
թիվ 10 գրադարան
թիվ 10 գրադարան

Գրադարանն ունի երկու մասնաշենք, որոնք գտնվում են Խաղաղ Դոնի 11 և Խաղաղ Դոնի 13 հասցեներում: 1997թ. գրադարանները Էրեբունի համայնքին հանձնելու կապակցությամբ թիվ 10 և թիվ 12 գրադարանները միավորվեցին և դարձան Էրեբունի համայնքի թիվ 10 գրադարան:
ՄԳԿՀ թիվ 12 գրադարանը հիմնադրվել է 1984թ. Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 11 շենքում: Էրեբունի վարչական շրջանի թիվ 10 գրադարանը հիմնադրվել է 1953թ. Չարբախ թաղամասում, իսկ հետագայում տեղափոխվել է Երկաթուղայինների մշակույթի պալատի շենք, 1975թ. էլ` Նոր Արեշի 24-րդ փողոցում գտնվող մշակույթի տուն: 1985թ. գրադարանը տեղափոխվել է Էրեբունի զանգվածի Խաղաղ Դոնի 13 շենք:
Գրադարանի ֆոնդում կա 37358 կտոր գրականություն, ընթերցողների թիվը 2528 է, տացքը՝ 16888, հաճախումները` 9254:
Գրադարանը գործունեության ընթացքում նպաստել է մատաղ սերնդի բարոյական, գեղագիտական դաստիարակությանը, կազմակերպել թեմատիկ և հիշարժան տարեթվերին նվիրված ցուցահանդեսներ, միջոցառումներ:

Հասցե՝ Խաղաղ Դոնի 11, հեռ.՝ (+37410) 47 10 31,
Տնօրեն՝ Մայրանուշ Միրզոյան
Տնօրեն՝ Մայրանուշ Միրզոյան
Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի
գրադարանային համակարգ
գրադարանային համակարգ

Համակարգը կազմված է կենտրոնական գրադարանից և թիվ 1 (30) գրադարանի մասնաճյուղից: Կազմավորվել է 1997թ., վերակազմավորվել՝ 2008թ.: ԳՀ-ի ընդհանուր մակերեսը 529,1 քմ է (կենտրոնական՝ 379,1քմ, թիվ 1 գրադարանի մասնաճյուղ՝ 150քմ):
Գրքային ընդհանուր ֆոնդը 61716 միավոր է (կենտրոնական գրադարան՝ 46941, թիվ 1 գրադարանի մասնաճյուղ՝ 14775):
Ընթերցողների ընդհանուր թիվը համակարգում 2008թ. եղել է 3677 (կենտրոնական՝ 2562, թիվ 1 գ/մ՝ 1115):
Հաճախումների ընդհանուր թիվը 31195 է (կենտրոնական՝ 21764, թիվ 1 գ/մ՝ 9431):
Տացքը կազմել է 46407 (կենտրոնական՝ 33254, թիվ 1 գ/մ՝ 13153):

Հասցե՝ կենտրոնական գրադարան՝ ՀԱԱ 1-ին թաղ., Շերամի 75,
հեռ.՝ (+37410) 72 34 70, (+37410) 73 34 18,
Թիվ 1 գ/մ՝ Հաղթանակի 12-րդ փող., 32 շենք, հեռ.՝ (+37410) 72 88 90,
Տնօրեն՝ Լենա Սարգսյան

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի
թիվ 32 գրադարան
թիվ 32 գրադարան

Գրադարանն արդեն վեց տասնամյակ սպասարկում է ընթերցողներին: Գրադարանում պարբերաբար ներկայացվում են շնորհալի ընթերցողների աշխատանքների ցուցահանդեսներ, կազմակերպվում են բարձրաձայն ընթերցումներ, հոբելյանական գրական-երաժշտական ցերեկույթներ։
Գրադարանն ունի 6 աշխատող, ֆոնդում առկա է 20747 գիրք, ընթերցողների թիվը 1469 է, հաճախումները` 16635, տացքը` 21138:

Հասցե` Ն. Շենգավիթ, 12-րդ փ., 15 տուն, հեռ.` (+37410) 48 06 01
Տնօրեն` Սուսաննա Խաչատրյան
Տնօրեն` Սուսաննա Խաչատրյան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի
թիվ 16 գրադարան
թիվ 16 գրադարան

Հիմնադրվել է 1945թ., նախապես գտնվել է Հովհ. Թումանյանի անվան թիվ 32 դպրոցի շենքում, 1953 թվականից գործում է Արշակունյաց 42 հասցեում:
Գրադարանն ունի 7 աշխատող, գրքային ֆոնդում առկա է 37144 գիրք:
Ընթերցողների թիվը շուրջ 1650 է, որից մանկական` 650, գրքի տացքը` 18200, որից մանկական` 7200, հաճախումները` 10200, որից մանկական` 4200:

Հասցե` Արշակունյաց 42 շենք, հեռախոս` (+37410) 44 08 21
Տնօրեն` Գայանե Միրիբյան
Տնօրեն` Գայանե Միրիբյան
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի
Շուշանիկ Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարան
Շուշանիկ Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարան

Հիմնադրվել է 1939թ.` Ստալինյան շրջանի քիմիական կոմբինատի տարածքում:
1946թ. տեղափոխվել է տվյալ հասցեի բնակելի շենքի 1-ին հարկ, որտեղ էլ գտնվում է մինչև հիմա: Գրադարանն ունի 54812 կտոր գրքային ֆոնդ, 2008թ. ընթերցողների թիվը եղել է 2683:
Գրադարանն ունի աբոնեմենտ, մանկական, ընթերցարանի և մատենագիտական բաժիններ:
Հասցե` Բագրատունյաց 1-ին նրբանցք, 9 շենք, հեռ.` (+37410) 42 12 92
Տնօրեն` Սոֆյա Խաչատրյան
Տնօրեն` Սոֆյա Խաչատրյան
Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի
թիվ 34 գրադարան
թիվ 34 գրադարան

Նուբարաշենի թիվ 34 գրադարանը հիմնադրվել է 1936 թվականին, ունի շուրջ 1000 ընթերցող:
Գրադարանում առկա գրքերի թիվը 27442 է:
Գրադարանում առկա գրքերի թիվը 27442 է:
Հասցե` 9-րդ փողոց, շենք 1, հեռ.` (+37410) 47 54 87,
Տնօրեն` Վիկտորյա Գորքմազյան
Տնօրեն` Վիկտորյա Գորքմազյան
Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի
կենտրոնացված գրադարանների համակարգ
կենտրոնացված գրադարանների համակարգ

Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանի Կենտրոնացված գրադարանային համալիրն ստեղծվել է 2003թ.` նախկին 1-ին տեխնիկական գրադարանի հենքով, ունի 2 մասնաճյուղ` Մ. Մելիքյան 7 և Վարշավյան 2 հասցեներում: Համալիրի կենտրոնական գրադարանը գտնվում է Դրոյի 16ա հասցեում:ԿԳՀ-ի գրքային հավաքածուն կազմված է 128633 կտորից, ներառում է բնագիտական, հասարակա-քաղաքական, տեխնիկական, գրաքննադատական, արվեստի, գեղարվեստական և այլ բնագավառների գրքեր: Ընթերցողների թիվը 4664 է: Հաճախումը տարվա կտրվածքով 38603 է: Համալիրի աշխատակիցների թիվը 24 է, որից գրադարանային աշխատողներ են 14-ը:
Հասցե` Կենտրոնական գրադարան` Դրոյի 16ա, հեռ.` (+37410) 28 42 66,
Մասնաճյուղեր` Մ. Մելիքյան 7, հեռ.` (+37410) 28 89 74, Վարշավյան 2,
Տնօրեն` Ծովինար Մելոյան

Քաղաքային տնտեսություն