Զարգացման ծրագրեր




Երևանի զարգացման ծրագիրը փաստաթուղթ է, որը բովանդակում է Երևանի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչպես նաև զարգացման հիմնական ուղղությունների, տարածական պլանավորման և ենթակառուցվածքների ընդհանուր զարգացման վիճակի վերլուծությունն ու կանխատեսումները:
<<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի համաձայն` քաղաքապետը կազմում և ավագանուն է ներկայացնում Երևանի զարգացման միամյա, քառամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրեր:
Ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում ավագանուն:
Երևանի զարգացման ծրագրերը ենթակա են հրապարակման ավագանու սահմանած կարգով:
Երևանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքներ ի հայտ գալու դեպքում քաղաքապետը կարող է նախաձեռնել Երևանի զարգացման ծրագրում փոփոխությունների կատարում:
Երևանի զարգացման ծրագրի առանձին բաժիններում սահմանվում են Երևանի վարչական շրջանների զարգացման ծրագրերը:
Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, ինչպես նաև առկա ռեսուրսները:


ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2012 Թ. ԾՐԱԳԻՐ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2012 Թ. ԲՅՈՒՋԵ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2011 Թ. ԾՐԱԳԻՐ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2011 Թ. ԲՅՈՒՋԵ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010Թ. ԾՐԱԳԻՐ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ 2010 Թ. ԲՅՈՒՋԵ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2010-2013 ԹԹ. ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
Share |
Քաղաքային տնտեսություն