Սոցիալական ապահովություն
Սոցիալական ապահովության վարչությունը օժանդակում է Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքում պետական սոցիալական քաղաքականության իրագործման, սոցիալական ապահովության բնագավառում քաղաքապետին տրված լիազորությունների կենսագործման և պետության կողմից պատվիրակված լիազորություններն իրականացնելիս, կազմակերպում է Երևանի 12 ՍԾՏԲ-ների գործունեությունը, որոնք իրագործում են կարիքավոր բնակչության հաշվառումը, պետական նպաստների նշանակումը:
2011թ. 9 ամիսներին /հունվար-սեպտեմբեր/ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել են 14057 ընտանիքներ,
Ընտանեկան նպաստներ և հրատապ դրամական օգնություններ են ստացել շուրջ 17295 ընտանիքներ, փաստացի ծախսը կազմել է շուրջ 3401,0 մլն դրամ:
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստներ (ամսական 18000 դրամ) նշանակվել են շուրջ 5010 երեխաների աշխատող մայրերի, փաստացի ծախսը կազմել է 907,7 մլն դրամ:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստներ են ստացել շուրջ 9075 ընտանիքներ, փաստացի ծախսը կազմել է 796,6 մլն դրամ։
Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ hանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց ՍԾՏԲ-ներից փոխհատուցում են ստացել շուրջ 1195 քաղաքացիներ. նրանց վճարվել է շուրջ 195,9 մլն դրամ։
ՀՀ ազգային հերոսների և մարտական խաչ 1-ին, 2-րդ աստիճանի շքանշակիրներին` 46 անձանց ընտանիքներին վճարվել է 50,5 մլն դրամ:

Ընդամենը պետական նպաստների մասով փաստացի ծախսը կազմում է 5141,5 մլն դրամ
Հետգանձումներ Համաձայն ՀՀ կառավարության 04.12.2008թ. հ. 1523-Ն և 26.06.2009թ. հ 723-Ն որոշումների՝ ընտանիքի (քաղաքացու) ներկայացրած փաստաթղթերում նպաստի իրավունք տվող կամ նպաստի չափի փոփոխություն առաջացնող ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա ավելի վճարված գումարներից՝ Սոցիալական ապահովության վարչության ձեռնարկած միջոցառումների և կազմած ժամանակացույցի շնորհիվ՝ ՍԾՏԲ-ների կողմից 2011թ. ՀՀ պետբյուջե է հետգանձվել շուրջ 25,5 մլն դրամ, 2009-2011թթ. ընդհանրական տվյալներով` շուրջ 80.3 մլն դրամ:
Վարչության կողմից Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ, Կենտրոն, Ավան, Նորք-Մարաշ ՍԾՏԲ-ներում անցկացված ընտրանքային ուսումնասիրության արդյունքում նպաստների հիմքային և համակարգչային բազաների համադրմամբ հայտնաբերվել է շուրջ 1.896.0 հազ. դրամի նպաստի ավելի վճարում, որը հետգանձվում է ՀՀ պետբյուջե, տարաբնույթ խախտումների պատճառով որոշ ընտանիքների գործերով նպաստի հետագա վճարումը կասեցվել է, թերացումները շտկվել են:
Հայտնաբերված խախտումների և թերացումների համար վերոհիշյալ ՍԾՏԲ-ների 10 աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, 2-ը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
Վարձատրվող հասարակական աշխատանքներ
Զբաղվածության աջակցության նպատակով ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ <<Վարձատրվող հասարակական աշխատանքներ>> ծրագրով Երևանի Էրեբունի, Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների սոցիալ-կենցաղային նշանակության 13 ծրագրերը քննարկվել են <<Զբաղվածության աջակցության քաղաքային հանձնաժողովի>> կողմից և հաստատվել են քաղաքապետի համապատասխան որոշմամբ, համաձայն որի` ս/թ. ապրիլի 1-ից մեկնարկած Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների մեկական ծրագրերը սկսվել և շարունակվելու են սահմանված ժամկետում /ընդամենը շուրջ 7,0 մլն դրամ արժողությամբ/: Սակայն ՀՀ կառավարության կողմից 28,04,2011թ. կայացրած որոշման համաձայն մայիսի 1-ից հետո նախատեսված ծրագրերը գործողության մեջ չեն դրվելու, որի հետևանքով չեն իրագործվելու արդեն հաստատված թվով 11 ծրագրեր:

Վերապատրաստման բոլոր մասնակիցներին Երևանի քաղաքապետարանի և <<Վորլդ Վիժն>> կազմակերպության կողմից տրվել են վերապատրաստման վկայագրեր:
● Մայիսի 9-ի կապակցությամբ միջոցառում է իրականացվել Հայրենական պատերազմի վետերանների խորհրդում։ Ծրագրի համար նախատեսված էր 1,0 մլն դրամ, որի շրջանակներում դրամական աջակցություն է ցուցաբերվել շուրջ 50 հայրենական պատերազմի վետերանների։
● Մայիսի 28-ի կապակցությամբ դրամական աջակցություն է ցուցաբերվել <<Արցախյան պատերազմի մասնակից կանանց հանրապետական խորհրդին>>` 900.000 դրամի չափով և <<Արաբո>> ՀԿ հաշմանդամներին` 600.000 դրամի չափով։
● 100.000 դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել <<Մարտիկներ, վետերան-ազատարարներ>> կանանց հասարակական կազմակերպությանը:
● Կարիքավոր ընտանիքների շուրջ 800 երեխաների համար հուլիս-օգոստոս ամիսներին իրականացվել է երեխաների ամառային հանգստի կազմակերպում Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով, իսկ կազմակերպական և տրանսպորտային ծախսերը հոգացել է Երևանի քաղաքապետարանը։
● Վարչության նախաձեռնությամբ Հանքավանի <<Արագած>>, <<Հասմիկ>>, <<Լուսաբաց>> և <<Հեքիաթների կիրճ>> ճամբարների երեխաների մասնակցությամբ կազմակերպվել է փառատոն` նվիրված մայրաքաղաք Երևանին: Փառատոնին աշխույժ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել <<Հասմիկ>>, <<Լուսաբաց>> ճամբարները, <<Արագած>> ճամբարի ավագ-մանկավարժ Հ. Ավագյանը, իսկ <<Արագած>> ճամբարի տնօրեն Ա. Բաբայանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ վերոհիշյալ 4 ճամբարներին նվիրաբերվել են սպորտային խաղեր և մարզագույք 500.000 դրամի չափով /Երևան հիմնադրամի միջոցների հաշվին/:
● Երևանի քաղաքապետարանի և <<Վորլդ Վիժն>> միջազգային ԲՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է կոշկեղենով և հագուստեղենով ապահովման ծրագիր` հարազատների խնամակալության ներքո ապրող շուրջ 125 երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:

Կազմակերպվել և անցկացվել են <<Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող>> Երևանի քաղաքային հանձնաժողովի 3 նիստեր, որտեղ քննարկվել են <<ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև քաղաքային հանձնաժողովի 2011թ. անելիքները:

Առաջիկա ամիսների ընթացքում ևս կիրակամացվեն այն բոլոր ծրագրերն ու միջոցառումները, որոնք նախատեսված են վարչության 2011թ. գործունեության ծրագրով:
Նախատեսվում են.
● Աջակցություն նորածին երեխաներ ունեցող կարիքավոր 200 ընտանիքներին:
● Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, 100 և ավելի տարիք ունեցող շուրջ 24 երևանաբնակ տարեցների համար նախատեսվում է իրականացնել սոցիալական աջակցության ակցիա, որի շրջանակներում յուրաքանչյուրին կհատկացվի միանվագ օգնություն։
● Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում է աջակցություն հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կառույցներին։
● Ամանորյա տոների կապակցությամբ նախատեսվում են տոնական միջոցառումներ կարիքավոր ընտանիքների երեխաների համար, ինչպես նաև ամանորյա նվերների տրամադրում։ Ծրագրի համար նախատեսված է 2,0 մլն դրամ։
Սոցիալական ապահովության վարչության 2011թ. հունվար-սեպտեմբերին
իրականացված աշխատանքների վերաբերյալ

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010թ. մայիսի 17-ի հ.1925-Ա որոշմամբ
հաստատված Երևան քաղաքի սոցիալական աջակցության խորհուրդների
կանոնադրությունը և սոցիալական աջակցության խորհուրդների անհատական
կազմերը՝ ըստ վարչական շրջանների, վարչության կողմից գործուն
մասնակցություն և վերահսկողություն է իրականացվել ՍԾՏԲ-ներին կից
հասարակական հիմունքներով գործող սոցիալական աջակցության խորհուրդների
նիստերի և ընդհանուր առմամբ նրանց գործունեության նկատմամբ: 2011թ. 9
ամիսների ընթացքում հրատապ դրամական օգնություններ են նշանակվել շուրջ
13805 ընտանիքների:
Իրականացվել է Երևան քաղաքում բնակվող, բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումը /շուրջ 1200 ընտանիքներ/, որոնց ցուցակները սահմանված կարգով քաղաքապետարանի կողմից հաստատվել և ներկայացվել են ՀՀ կառավարության միգրացիոն գործակալություն։
2011թ. 9 ամիսների ընթացքում քաղաքապետարան են մուտքագրվել կազմակերպությունների և անհատների թվով 763 նամակներ, որոնց պատասխանվել են ժամանակին և մանրամասն հիմնավորումներով։
2011 թվականին կարիքավոր ընտանիքներին տրամադրվող հիմնական սոցիալական ծառայությունների մատուցումից, պետական նպաստների վճարումներից բացի իրականացվել են նաև սոցիալական միջոցառումներ.
Կանանց միջազգային օրը` ս/թ. մարտի 8-ին, կազմակերպվել է միջոցառում` նվիրված սոցիալական խմբերում ներառված շուրջ 900 կանանց` այդ թվում նաև Երևանում բնակվող 12 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Երևանի բյուջեից տոմսերի ձեռքբերման և նվերների համար ծախսվել է 3 մլն դրամ։ Տոնի առթիվ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրվել են հրավիրյալ տասնհինգ կանայք:
Ապրիլի 7-ին` մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ
Երևանի քաղաքապետարանում միջոցառում է կազմակերպվել Արցախյան պատերազմի մասնակից կանանց, զոհվածների մայրերի և զոհված ազգային հերոսների մայրերի, բազմազավակ մայրերի և երեխայի սպասող մայրերի մասնակցությամբ: Տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի շնորհակալագրով պարգևատրվել են թվով 5 մայրեր, քաղաքապետի անունից ծաղկեփնջեր և նվերներ են մատուցվել թվով 85 հրավիրյալներին, որոնք մասնակցել են նաև տոնի առիթով կազմակերպված հյուրասիրությանը: Միջոցառման կազմակերպման, ծաղիկների և նվերների ձեռքբերման համար ծախսվել է 3,0 մլն դրամ:
Երևանի քաղաքապետարանի և <<Վորլդ Վիժն>> միջազգային հասարակական բարեգործական կազմակերպության համագործակցությամբ ս/թ. ապրիլի 20-27-ը եվրոպական միության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների շուրջ 85 մասնագետների համար: Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի համապատասխան դասախոսական կազմի մասնակցությամբ սոցիալական աշխատողներին գիտելիքներ են տրվել քաղաքացիների սոցիալական պաշտպանության գործում, համայնքի սոցիալական գործառույթների, սոցիալական ռեսուրսների գնահատման և օգտագործման, անապահով ընտանիքների հետ աշխատանքի, տունայցի մեթոդների, սթրեսի կառավարման և այցելուների հետ հաղորդակցման հմտությունների և էթիկայի վերաբերյալ:
Իրականացվել է Երևան քաղաքում բնակվող, բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառումը /շուրջ 1200 ընտանիքներ/, որոնց ցուցակները սահմանված կարգով քաղաքապետարանի կողմից հաստատվել և ներկայացվել են ՀՀ կառավարության միգրացիոն գործակալություն։
2011թ. 9 ամիսների ընթացքում քաղաքապետարան են մուտքագրվել կազմակերպությունների և անհատների թվով 763 նամակներ, որոնց պատասխանվել են ժամանակին և մանրամասն հիմնավորումներով։
2011 թվականին կարիքավոր ընտանիքներին տրամադրվող հիմնական սոցիալական ծառայությունների մատուցումից, պետական նպաստների վճարումներից բացի իրականացվել են նաև սոցիալական միջոցառումներ.
Կանանց միջազգային օրը` ս/թ. մարտի 8-ին, կազմակերպվել է միջոցառում` նվիրված սոցիալական խմբերում ներառված շուրջ 900 կանանց` այդ թվում նաև Երևանում բնակվող 12 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Երևանի բյուջեից տոմսերի ձեռքբերման և նվերների համար ծախսվել է 3 մլն դրամ։ Տոնի առթիվ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրվել են հրավիրյալ տասնհինգ կանայք:
Ապրիլի 7-ին` մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ
Երևանի քաղաքապետարանում միջոցառում է կազմակերպվել Արցախյան պատերազմի մասնակից կանանց, զոհվածների մայրերի և զոհված ազգային հերոսների մայրերի, բազմազավակ մայրերի և երեխայի սպասող մայրերի մասնակցությամբ: Տոնի կապակցությամբ Երևանի քաղաքապետի շնորհակալագրով պարգևատրվել են թվով 5 մայրեր, քաղաքապետի անունից ծաղկեփնջեր և նվերներ են մատուցվել թվով 85 հրավիրյալներին, որոնք մասնակցել են նաև տոնի առիթով կազմակերպված հյուրասիրությանը: Միջոցառման կազմակերպման, ծաղիկների և նվերների ձեռքբերման համար ծախսվել է 3,0 մլն դրամ:
Երևանի քաղաքապետարանի և <<Վորլդ Վիժն>> միջազգային հասարակական բարեգործական կազմակերպության համագործակցությամբ ս/թ. ապրիլի 20-27-ը եվրոպական միության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժինների շուրջ 85 մասնագետների համար: Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի համապատասխան դասախոսական կազմի մասնակցությամբ սոցիալական աշխատողներին գիտելիքներ են տրվել քաղաքացիների սոցիալական պաշտպանության գործում, համայնքի սոցիալական գործառույթների, սոցիալական ռեսուրսների գնահատման և օգտագործման, անապահով ընտանիքների հետ աշխատանքի, տունայցի մեթոդների, սթրեսի կառավարման և այցելուների հետ հաղորդակցման հմտությունների և էթիկայի վերաբերյալ:

Վերապատրաստման բոլոր մասնակիցներին Երևանի քաղաքապետարանի և <<Վորլդ Վիժն>> կազմակերպության կողմից տրվել են վերապատրաստման վկայագրեր:
● Մայիսի 9-ի կապակցությամբ միջոցառում է իրականացվել Հայրենական պատերազմի վետերանների խորհրդում։ Ծրագրի համար նախատեսված էր 1,0 մլն դրամ, որի շրջանակներում դրամական աջակցություն է ցուցաբերվել շուրջ 50 հայրենական պատերազմի վետերանների։
● Մայիսի 28-ի կապակցությամբ դրամական աջակցություն է ցուցաբերվել <<Արցախյան պատերազմի մասնակից կանանց հանրապետական խորհրդին>>` 900.000 դրամի չափով և <<Արաբո>> ՀԿ հաշմանդամներին` 600.000 դրամի չափով։
● 100.000 դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել <<Մարտիկներ, վետերան-ազատարարներ>> կանանց հասարակական կազմակերպությանը:
● Կարիքավոր ընտանիքների շուրջ 800 երեխաների համար հուլիս-օգոստոս ամիսներին իրականացվել է երեխաների ամառային հանգստի կազմակերպում Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ պետբյուջեի միջոցներով, իսկ կազմակերպական և տրանսպորտային ծախսերը հոգացել է Երևանի քաղաքապետարանը։
● Վարչության նախաձեռնությամբ Հանքավանի <<Արագած>>, <<Հասմիկ>>, <<Լուսաբաց>> և <<Հեքիաթների կիրճ>> ճամբարների երեխաների մասնակցությամբ կազմակերպվել է փառատոն` նվիրված մայրաքաղաք Երևանին: Փառատոնին աշխույժ մասնակցության համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով են պարգևատրվել <<Հասմիկ>>, <<Լուսաբաց>> ճամբարները, <<Արագած>> ճամբարի ավագ-մանկավարժ Հ. Ավագյանը, իսկ <<Արագած>> ճամբարի տնօրեն Ա. Բաբայանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ վերոհիշյալ 4 ճամբարներին նվիրաբերվել են սպորտային խաղեր և մարզագույք 500.000 դրամի չափով /Երևան հիմնադրամի միջոցների հաշվին/:
● Երևանի քաղաքապետարանի և <<Վորլդ Վիժն>> միջազգային ԲՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվել է կոշկեղենով և հագուստեղենով ապահովման ծրագիր` հարազատների խնամակալության ներքո ապրող շուրջ 125 երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:

- Մշակվել և քաղաքապետարանի կայքէջում գործողության մեջ է դրվել <<Ցանկությունների իրականացում>> բարեգործական նախագիծը, որի շնորհիվ 2 երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ունեցող ընտանիքների հատկացվել են մահճակալներ, համակարգիչ, անկնողնային պարագաներ և հագուստեղեն: Ծրագիրը շարունակական բնույթ ունի և ծայրահեղ կարիքի մեջ գտնվող երեխաներին աջակցության յուրահատուկ դրսևորում է:
- Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ վարչության և վարչական շրջանների համատեղ ջանքերով դպրոցական պարագաների և գրենական պիտույքների աջակցության ծրագիր է իրականացվել Երևան քաղաքի կարիքավոր ընտանիքների 1-4-րդ դասարան հաճախող երեխաների համար։ Ծրագրում ընդգրկվել են 6900 կարիքավոր երեխաներ:
- Մայրաքաղաքի Գ. Սունդուկյանի, Ստանիսլավսկու, Հ. Պարոնյանի անվան թատրոնների հետ համատեղ կարիքավորության գնահատման համակարգում հաշվառված 940 կարիքավոր անձանց /այդ թվում նաև ազգային փոքրամասնությունները ներկայացնող համայնքներին/ անվճար թատերական ներկայացումների ենք մասնակից դարձրել:
- <<Մեր սոցիալական գործընկերները>> գովազդային նյութը,
որտեղ ըստ էության ներկայացվում են <<Հայռուսգազարդ>>
ընկերության, Երևանի Գ. Սունդուկյանի, Ստանիսլավսկու և Հ. Պարոնյանի
թատրոնների <<Վորլդ Վիժն>> միջազգային բարեգործական
կազմակերպության համատեղ իրականացված սոցիալական ակցիաների վերաբերյալ
տեղեկատվությունը:
- Երևանի սոցիալական սպասարկման կենտրոնների /սոցիալական քարտեզ/ վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ վարչական շրջանների:
- Քաղաքապետարանի և սոցիալական հարցերով քաղաքացիների կապը ամրապնդելու
նպատակով կայքում բացվել է <<Տուր քո հարցը>> խորագիրը, որը
հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրենց հարցադրումներն ուղղելու մեզ և
ստանալու օրենքից բխող հիմնավորված պատասխաններ:
Կազմակերպվել և անցկացվել են <<Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող>> Երևանի քաղաքային հանձնաժողովի 3 նիստեր, որտեղ քննարկվել են <<ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, ինչպես նաև քաղաքային հանձնաժողովի 2011թ. անելիքները:
Չնայած պետության հասցեական սոցիալական աջակցությանը, դեռևս կան տարեցներ,
ովքեր կարիք ունեն լրացուցիչ օգնության և հոգածության։ Նրանք հիմնականում
միայնակ, միայնակ անժառանգ կամ ծայրահեղ կարիքավոր տարեցներն են, որոնց
աջակցելու, կերակրելու և նրանց խնդիրները հոգալու համար Երևան քաղաքի
վարչական շրջանների հետ համատեղ Երևանում գործում են թվով 12 բարեգործական
ճաշարաններ, որոնցից ակնառու են <<Առաքելություն Հայաստան>>
հասարակական բարեգործական կազմակերպության, Հայաստանում Գերմանական կարմիր
խաչի սեզոնային <<Գթության խոհանոցները>>, <<Սոցիալական
տունը>>` իր <<Մանկական սնունդ>> և <<Տնային
խնամք>> ենթածրագրերով, նաև` լվացքատնով, լողասենյակով, օգտագործված
հագուստի ընդունման ու անվճար բաշխման ծառայությամբ: Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի ենթակա բարեգործական ճաշարանները, որտեղ ամեն օր մեկ անգամ տաք
կերակուր են ճաշակում կարիքի մեջ գտնվող շուրջ 2000 շահառուներ։ Այդ
կենտրոնները գտնվում են քաղաքապետարանի ուշադրության ներքո և նրանց հետ
համատեղ հաճախ իրականացվում են բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Ավան
վարչական շրջանում ստեղծվել է նաև տարեցների ցերեկային խնամքի կենտրոն,
որտեղ ճաշում և իրենց հանգիստն են անցկացնում տարեցները` օգտվելով նաև
վարսահարդարի ծառայությունից, գրադարանից, բժշկական սպասարկումից, գործում է
նաև տարեցների երգի-պարի համույթը:

Առաջիկա ամիսների ընթացքում ևս կիրակամացվեն այն բոլոր ծրագրերն ու միջոցառումները, որոնք նախատեսված են վարչության 2011թ. գործունեության ծրագրով:
Նախատեսվում են.
● Աջակցություն նորածին երեխաներ ունեցող կարիքավոր 200 ընտանիքներին:
● Հոկտեմբերի 1-ին՝ տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, 100 և ավելի տարիք ունեցող շուրջ 24 երևանաբնակ տարեցների համար նախատեսվում է իրականացնել սոցիալական աջակցության ակցիա, որի շրջանակներում յուրաքանչյուրին կհատկացվի միանվագ օգնություն։
● Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում է աջակցություն հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող կառույցներին։
● Ամանորյա տոների կապակցությամբ նախատեսվում են տոնական միջոցառումներ կարիքավոր ընտանիքների երեխաների համար, ինչպես նաև ամանորյա նվերների տրամադրում։ Ծրագրի համար նախատեսված է 2,0 մլն դրամ։
Երևանի քաղաքապետարան աշխատակազմի
սոցիալական ապահովության վարչություն
սոցիալական ապահովության վարչություն
Քաղաքային տնտեսություն