Երևանի
քաղաքապետարան


Մատենադարան



Մատենադարանի ձեռագիր հավաքածուն խոշորագույններից է աշխարհում: Պահոցներում կա 17300-ից ավելի ձեռագիր, 450 հազարից ավելի արխիվային փաստաթուղթ, 3 հազարից ավելի հնատիպ գիրք։ ԳՀԻ-ում պահպանվող ձեռագրերից ավելի քան 14200-ը հայերեն է,  մնացածը` օտարալեզու` հունարեն, լատիներեն, արամեերեն, եբրայերեն, արաբերեն, պարսկերեն, հին սլավոներեն, եթովպերեն, ճապոներեն և այլն:
Այստեղ պահպանվում են թարգմանական եզակի նմուշներ, որոնց մայրենի լեզվով բնագրերը չեն պահպանվել:



Մատենադարանը հիմնադրել են Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը` 405թ., թագավորանիստ Վաղարշապատում:  1920թ. Մատենադարանը պետականացվել է: 1939թ. Մատենադարանը տեղափոխվում է Երևան:
Մատենադարանի շենքի շինարարությունը, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով, սկսվել էր 1945-ին, սակայն 1947-1953թթ. դադարեցվել էր։ 1953-ին շինարարությունը վերսկսվում է և 1959թ. ավարտվում: Նույն թվականին Մատենադարանը վերածվում է գիտահետազոտական ինստիտուտի և տեղակայվում նորակառույց շենքում: 1982-2008թթ. Մատենադարանի տնօրենն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը, 2008-ից՝ բանասիրական գիտությունների դոկտոր  Հրաչյա Թամրազյանը:



Մատենադարանի 1959թ. նախատեսված աշխատանքային ծավալներն արդեն անբավարար են. միայն ձեռագրական ֆոնդն ավելացել է ավելի քան 6000 մատյանով, աննախադեպ մեծացել են արխիվային և գրադարանային ֆոնդերը։ Հաստատությունում պահպանման և վերականգնման համակարգերն արդիականացնելու և նոր  տեխնոլոգիաներ ներդնելու  նպատակով Մատենադարանի հիմնական շենքին կից կառուցվում է գիտական խոշոր համալիր:
Ավելի մանրամասն` www.matenadaran.am կայքում:

Հասցե` Մաշտոցի  53: Հեռ.` (+37410) 56-25-78:
Share |
Քաղաքային տնտեսություն