Երևանի
քաղաքապետարան


Ժամանցի վայրեր



      



Երևանի տարածքում հաշվառված է պատմության և մշակույթի 401 հուշարձան, որից 288-ը պետական են, իսկ 113-ը՝ Երևանի համայնքային սեփականություն։ Հաշվառված պատմության և մշակույթի հուշարձաններից 155-ը առանձին կանգնած հուշարձաններ են, 33-ը քարայր-կացարաններ են, 20-ը՝ խաչքարեր, 20-ը՝ հուշաղբյուրներ, 19-ը՝ հուշակոթողներ, 11-ը՝ տուն-թանգարաններ, 6-ը՝ եկեղեցիներ։
Երևանում գտնվող 57 թանգարաններից 4-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության են։ Դրանք են՝ Երևան քաղաքի պատմության, Ժամանակակից արվեստի, Կարեն Դեմիրճյանի և Պատմահնագիտական թանգարանները։ Երևանի 18  թատրոններից 3-ը ևս  գործում են Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ  (Հր.  Ղափլանյանի անվան դրամատիկական,  Պատանի հանդիսատեսի և <<Մհեր Մկրտչյան>> արտիստական թատրոնները):
2010թ. <<Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան>> ՊՈԱԿ-ն անցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը։ Էրեբունի ամրոցի պատմական, մշակութային և գիտական արժեքներն առավելագույնս բացահայտելու նպատակով մշակվել է հուշարձանի վերականգնման և վերակառուցման ծրագիր:
Երևանում տեղակայված են մարզական 4 միություններ, մարզական 12  ակումբ, 14  լողավազան,  փոքր ֆուտբոլի 11  մարզադաշտ,  թենիսի 24  կորտ,  3 հրաձգարան,  5 մարզադաշտ,  37  մարզադահլիճ,  1  նետաձգարան,  1  աթլետիկական սրահ,  1  հեծանվահրապարակ,  3  թիավարության ու վինդսերֆինգի ջրամբար,  2 մարզամշակութային կենտրոն,  հավաքական թիմերի ուսումնամարզական  1 կենտրոն, 1 ձիարշավարան, բազմագործառութային փոքր 30  դաշտ, շուրջ 120 պարզ տիպի մարզահրապարակ և 52  մարզադպրոց  (տարբեր գերատեսչությունների ենթակայության)։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործում են  25  մարզադպրոցներ և մարզամշակութային 2 կենտրոններ  (Նուբարաշեն և Նոր Նորք վարչական շրջաններում)։
Share |
Քաղաքային տնտեսություն