Քաղաքապետ

ՏԱՐՈՆ ԱՆԴՐԱՆԻԿԻ
ՄԱՐԳԱՐՅԱՆ
1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի թիվ 177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:
2001-2003թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանումում որպես առաջատար մասնագետ, այնուհետև` բաժնի պետ:
2003թ. նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ:
2005թ. ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար:
2008թ. վերընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավարի պաշտոնում:
2009թ. մայիսի 31-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ:
2009թ. հուլիսի 7-ին միաձայն ընտրվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
2011թ.նոյեմբերի 15-ին Երևան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երևանի քաղաքապետ:
2005 թվականից <<Խութ>> բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
1996 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է, իսկ 2006 թվականից` ՀՀԿ խորհրդի անդամ:
1998-2011 թթ. ղեկավարել է Հայաստանի հանրապետական կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհուրդը:
2010թ. ընտրվել է ԵԿՄ վարչության անդամ, 2012թ. փետրվարի 18-ին կայացած ԵԿՄ 9-րդ համագումարում` վերընտրվել:
2012թ. ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ:
2012թ. մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարում ընտրվել է Գործադիր մարմնի անդամ:
Հասարակական-քաղաքական գործունեության ընթացքում պարգևատրվել է.
ՀՀ նախագահի կողմից` Անանիա Շիրակացու մեդալով,
ՀՀ Ազգային ժողովի նախագահի կողմից` ՀՀ ԱԺ պատվո մեդալով,
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից`<<Գարեգին Նժդեհ>> և <<Անդրանիկ Օզանյան>> մեդալներով,
Երևանի քաղաքապետի կողմից` Ոսկե մեդալով,
Հայաստանի ագրարային համալսարանի ոսկե մեդալով,
Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով և <<Լեռնահայաստանի Արծիվ>> ոսկե հուշամեդալով,
Երկրապահ կամավորականների միության կողմից` <<Սպարապետ Վազգեն Սարգսյան>> շքանշանով:
<<Հայաստանի համայնքների միության>> կողմից` ոսկյա, անվանական հուշամեդալով` Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանն անձնական նշանակալից ներդրման համար:
ՀՀ ոստիկանության պետի կողմից` <<Համագործակցության համար>> մեդալով:
Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) կողմից` թանգարանային գործում ունեցած ավանդի համար մեդալով:
Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում Ավան համայնքը երկու տարի անընդմեջ ճանաչվել է ՀՀ լավագույն թաղային համայնք:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և չորս որդի:
* * *
Քաղաքապետն իր գործունեությունը կազմակերպում է քաղաքապետի տեղակալների, վարչական շրջանների ղեկավարների, քաղաքապետի խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի միջոցով: Քաղաքապետն իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.
- կազմակերպում է ավագանու և քաղաքապետարանի աշխատանքները,
- իր իրավասության սահմաններում միջոցներ է ձեռնարկում բնակիչների իրավունքները և ազատություններն ապահովելու համար,
- օրենքով սահմանված կարգով նշանակում և ազատում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին, կառուցվածքային ստորաբաժանումների, քաղաքային կազմակերպությունների, վարչական շրջանների ղեկավարներին,
- ավագանուն ներկայացնում է Երևանի սեփականություն համարվող գույքը օգտագործման տրամադրելու և օտարելու տարեկան ծրագիրը, դրան համապատասխան` տնօրինում է Երևանի սեփականություն համարվող գույքը, սահմանում է Երևանի շենքերի և շինությունների համարակալումը,
- սահմանում է վարչական շրջանի ղեկավարի նստավայրը,
- օրենքով կամ կառավարության սահմանած կարգով ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ կազմակերպում և ղեկավարում է պետության պատվիրակած լիազորությունների իրականացումը,
- ամենամյա հաշվետվություններ է ներկայացնում հանրությանը ավագանու, իր գործունեության և Երևանի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին,
- վերահսկողություն է իրականացնում վարչական շրջանների ղեկավարների գործունեության նկատմամբ և պատասխանատու է նրանց լիազորությունների պատշաճ իրականացման համար,
- իրականացնում է Երևանի սեփականություն համարվող ենթակառուցվածքների կառավարումը և ապահովում դրանց շահագործումը,
- խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել կառավարության նիստերին,
- <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված պարտադիր այլ իրավասություններ...
Քաղաքային տնտեսություն

