<<Երևան Սիթի Տուր>>

Երևանի քաղաքապետարանը մշակել է Երևանի զբոսաշրջային պաշտոնական երթուղային ծրագիրը՝ <<Երևան՝ զգա ջերմությունը>> կարգախոսով, որը տարածաշրջանում միակն է իր բնույթով:
Ծրագրի հիմնական նպատակն է զբոսաշրջիկներին, մայրաքաղաքի հյուրերին և հանրությանը ծանոթացնել Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին:

Երևանի զբոսաշրջային երթուղային ծրագրի մեկնարկը տրվել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում՝ 17.09.2011թ.:

<<Երևան Սիթի Տուր>> երկժամանոց շրջագայության ընթացքում բազմալեզու համակարգը հնարավորություն է ընձեռում լսել հետաքրքիր մեկնաբանություններ Երևանի պատմության, մշակույթի, ճարտարապետության և քաղաքի մշակութային տարբեր արժեքների վերաբերյալ:

Երևանի զբոսաշրջային երթուղին գործում է մշտապես, շաբաթական 6 օր, հանգստյան օր՝ երկուշաբթի, նախատեսում է մայրաքաղաքի տեսարժան վայրերն ընդգրկող 8 կանգառ.
-Երթուղու մեկնարկը և ավարտը՝ Ֆրանսիայի հրապարակ
-Երթուղին ապահովված է ձայնա-էքսկուրսիոն բազմալեզու համակարգով (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն)
- Ավտոբուսները մատչելի են նաև սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց (հաշմանդամներ) համար
- Ավտոբուսներում գործում է անվճար wi-fi
- Երթուղուց օգտվողներին անվճար տրամադրվում են ականջակալներ և բուկլետներ

- Տոմսերը կարելի է ձեռք բերել զբոսաշրջային ավտոբուսներից
- Տոմսի արժեքը՝
- մինչև 7 տարեկան երեխաներ՝ անվճար
- 7-15 տարեկան երեխաներ՝ 1500 դրամ
- ուսանողներ՝ 2000 դրամ (ուսանողական տոմսի առկայությամբ)
- մեծահասակներ՝ 3000 դրամ
- հաշմանդամներ՝ անվճար (հասարակական տրանսպորտի անվճար քարտի առկայությամբ):

ՄԵԿՆԱՐԿԸ
(1) Կանգառ «Ֆրանսիայի հրապարակ»
(2) Կանգառ «Չարենցի անվան տուն-թանգարան»
Մաշտոցի պողոտա
Հաղթանակի կամուրջ
Աթենքի փողոց
Բրազիլիայի հրապարակ
Հաղթանակի կամուրջ
Արգիշտի փողոց (Ռուսաստանի հրապարակ)
Գրիգոր Լուսավորչի փողոց
(3) Կանգառ «Կրկես»
Արշակունյաց պողոտա
Կոմիտասի անվան քաղաքային կենտրոնական պանթեոն
(4) Կանգառ «Դելֆինարիում»
Գարեգին Նժդեհի ուղետար
Արցախի փողոց
Էրեբունու փողոց
(5) Կանգառ «Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան»
Էրեբունի փողոց
Արցախի փողոց
(6) Կանգառ «Սասունցի Դավիթ»
Տիգրան Մեծի պողոտա
Հանրապետության հրապարակ
(7) Կանգառ «Հանրապետության հրապարակ»
Տիգրան Մեծի պողոտա
Խանջյան փողոց
Մոսկովյան փողոց
Աբովյանի պուրակ
Սարալանջի փողոց
Ազատության պողոտա- Բաբայան փողոց
(8) Կանգառ «Հաղթանակի զբոսայգի»
Սարալանջի խճուղի
Աբովյանի պուրակ
Մոսկովյան փողոց
Կասկադ
Երթուղու ԱՎԱՐՏԸ - Ֆրանսիայի հրապարակ
-11:00-13:00
-15:00-17:00
-19:00-21:00
Երևանի պաշտոնական զբոսաշրջային երթուղու ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի զարգացման ծրագրերի բաժին:Հասցե ՝ ք. Երևան, Արգիշտիի 1
Հեռ.` (010 ) 514-230
Էլ. փոստ` tourism@yerevan.am
Հեռ.` (010 ) 514-230
Էլ. փոստ` tourism@yerevan.am
Քաղաքային տնտեսություն

