ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԻ
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2012 թվականի փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը:
Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2012 թվականի փետրվարի 14-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը:
ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ
- Օրակարգի նախագծի հաստատում։
- Երևանի ավագանու յոթերորդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։
- Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների /Տյուլենինի/ փողոցի հ.10 հասցեում գտնվող շենքի չսեփականաշնորհված տարածքներն անհատույց օտարելու թույլատրություն տալու մասին։
- Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
- Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
- Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
- Գույք ընդունելու և <<Երևանի ավտոբուս>> փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին։
- Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի N356-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
- Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
- Նվիրատվություն տրամադրելու մասին։
- Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարներին լիազորություններ պատվիրակելու մասին։
- <<Սուրբ Աստվածամայր>> բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին։
- <<Գրիգոր Նարեկացի>> բժշկական կենտրոն>> փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին։
- Երևանի քաղաքապետի 2012 թվականի հունվարի 30-ի N666-Ա որոշմանը համաձայնություն տալու մասին։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ
