Երևանի մետրոպոլիտենը համալրվեց նոր շարժակազմով







ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի և <<Էրեբունի-Երևան>> տոնակատարությունների նախօրյակին, Երևանի մետրոպոլիտենի 30-ամյակի կապակցությամբ, հաճելի ու սպասված անակնկալ է մատուցվել երևանցիներին: Երթուղի է դուրս եկել նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով նոր շարժակազմ:
Տոնական զարդարանքով նոր շարժակազմի մեկնարկային շնորհանդեսին մասնակցել և
առաջին ուղևորներից մեկը եղել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն
Մարգարյանը, ով շրջել է վագոններում ու համոզվել, որ հարմարավետ երթևեկելու
համար ամեն ինչ արված է:
Քաղաքապետի առաջին տեղակալը եղել է նաև ավտոմատ
կառավարման համակարգերով կահավորված մեքենավարական խցիկում: Ի դեպ, նոր
գնացքի մեքենավարները վերապատրաստվել են, քանի որ շարժակազմը կառավարվում է
բորտ-համակարգիչներով:
Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանն էլ
վստահեցրել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր գնացքն
առաջինն է, բայց ոչ վերջինը:
Նոր գնացքը 15 տարի շահագործման ժամկետ ունի:
Նա նաև ընդգծել է, որ այս և համակարգում շարունակաբար ընթացող
բարեփոխումները կատարվում են մետրոպոլիտենի զարգացման ծրագրի շրջանակում,
որը կառավարության կողմից հաստատվել է 2008 թ.-ին՝ հանրապետության նախագահ
Սերժ Սարգսյանի մետրոպոլիտեն կատարած շրջայցից հետո:
Ծրագրերի
շարունակականության մասին ևս մեկ անգամ վստահեցրել է Երևանի քաղաքապետ
Կարեն Կարապետյանը` Երևանի մետրոպոլիտեն կատարած այցելության ժամանակ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն
հասարակայնության հետ կապերի վարչություն
