Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի անօթևանները տեղափոխվում են ժամանակավոր կացարաններ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը նախաձեռնել և մինչև Ամանոր շարունակելու է մայրաքաղաքի փողոցներում, բակերում, կանգառասրահներում և այլ տարածքներում գիշերող, մշտական բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարաններով ապահովման ծրագիրը:

Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և հայ-դանիական <<Հանս
Քրիստիան Կոֆոեդ>> բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել է
անօթևանների կացարանի, սննդի, հիգիենայի, խնամքի և առաջին անհրաժեշտության
այլ միջոցառումների կազմակերպումը: Բժիշկների կողմից իրականացվում է
համալիր բուժզննություն: Առողջական խնդիրներ ունեցողներին կմատուցվեն
բժշկական համապատասխան ծառայություններ:

Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը նշել է, որ
հաշվառումից և խնդիրների գույքագրումից հետո, նախատեսվում է լուծել նաև
անօթևանների աշխատանքի տեղավորման և այլ հաստատություններ տեղափոխման
հարցը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին նախաձեռնության և այն կյանքի կոչելու համար` խնամքի տակ անցած անօթևանները նշել են, որ հատկապես ամանորից առաջ նման քայլի շնորհիվ իրենց համար սկսում է երկրորդ կյանք:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
և հասարակայնության հետ կապերի վարչություն