Երևանի
քաղաքապետարան


Թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից

Թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունը, հանրակրթության վարչության հետ համատեղ, շարունակում են ուսումնասիրությունները քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման գործընթացը վերահսկելու նպատակով։
Հունվարի 24-ին կատարած անակնկալ ստուգայցի արդյունքում մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 130 մանկապարտեզում արձանագրվել են սննդի պահպանման և պիտանելիության ժամկետների կոպիտ խախտումներ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն։
Երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման կոպիտ խախտումների համար  թիվ 130 մանկապարտեզի տնօրենն ազատվել է աշխատանքից։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Share |