Երևանի
քաղաքապետարան


Ամփոփվել են ընթերցանության մրցույթի արդյունքները

Ամփոփվել են ընթերցանության մրցույթի արդյունքները


<<Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛>> ընթերցանության հանրապետական մրցույթն ավարտվեց. 2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ են մասնակցել մրցույթին, 800-ը անցել կիսաեզրափակիչ, հաղթել են 55-ը. նրանցից 7-ը մայրաքաղաքի դպրոցների աշակերտներ են:



Դպրոցականների շրջանում ընթերցանության առաջին մրցույթը կայացել է Երևանի քաղաքապետարանի և <<Էդիթ-պրինտ>> հրատարակչության գործակցությամբ: Արդյունքներից կազմակերպիչները գոհ են: Մրցույթը թեև ընթացել է դպրոցականների թվաքանակի փոքր ընդգրկումով, սակայն մեծ ոգևորությամբ: Շուրջ տասը ամիս դպրոցականները կարդացել են առաջարկված գրափնջերը, մրցութային օրերին պատմել հանձնաժողովին, վերլուծել անգիր սովորած մեջբերումներով և  ասմունքել:



55 հաղթողներից 41-ը խրախուսական, իսկ 14-ը մրցութային և հատուկ մրցանակային տեղեր են զբաղեցրել: Հաղթողները նվերներ են ստացել կազմակերպիչներից, ինչպես նաև Հայաստանի hանրապետական կուսակցությունից: Կուսակցության կանանց խորհուրդը 41 խրախուսական մրցանակակիրներին գրքեր ու բառարաններ է նվիրել, իսկ տարիքային երկրորդ խմբի հաղթողը Երևանի քաղաքապետարանից որպես պարգև netebook է ստացել:



Ընթերցանության առաջին մրցույթը նվիրված է եղել Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայկական գրատպության 500-ամյակին, իսկ մրցութային ամփոփիչ միջոցառումը՝  Մայրենիի օրվան, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պատվոգրերով ու շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք մշակութային գործիչների, հեռուստահաղորդումների հեղինակների և ուսուցիչների:
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Share |