Եռաչափ գրաֆիկայով նկար՝ Ազնավուրի հրապարակում
Երևանի քաղաքապետարանի և <<Ամերիաբանկի>> համագործակցության արդյունքում հունիսի 1-20-ն անցկացված <<Երազանքների պատ>> ծրագրի ավարտի վերաբերյալ հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և <<Ամերիա>> խմբի մարքեթինգի և հասարակության հետ կապերի բաժնի պետ Ռեբեկա Հակոբյանը ներկայացրել են ծրագրին առնչվող մանրամասներ:
20 օր շարունակ Երևանի քաղաքապետարանն ու <<Ամերիաբանկը>> մայրաքաղաքի բնակչությանը և հյուրերին հնարավորություն են ընձեռել <<Ավելին իրագործելու ազատություն>> կարգախոսի ներքո ներկայացնել մայրաքաղաքի արտաքին ձևավորման առնչությամբ իրենց կարծիքներն ու առաջարկությունները:

<<Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորում և խրախուսում է բոլոր այն ծրագրերի իրականացումը, որոնք հավելյալ խթան են մայրաքաղաքի զարգացման հարցում>>,- նշել է Արազ Բաղդասարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված <<Երազանքների պատերին>>, ինչպես նաև քաղաքապետարանի և <<Ամերիաբանկի>> Facebook-ի էջերում, եղել են բազմաթիվ երազանքներ:
Ծրագրի համատեքստում առաջին նվերը երևանցիներին կմատուցվի հունիսի 26-ին: Հաշվի առնելով Երևանում եռաչափ պատկերներով ձևավորում ունենալու մասին երազանքների պատերին տեղ գտած բազմաթիվ խնդրանքները ` կազմակերպիչների նախաձեռնությամբ Շառլ Ազնավուրի հրապարակի սալահատակն ամբողջությամբ կձևավորվի եռաչափ պատկերներով: Այդ նպատակով <<Բի Բի Մեդիա>> գովազդային գործակալության միջոցով Երևանն է հրավիրվել գերմանացի աշխարհահռչակ եռաչափ (3D) նկարիչ Նիկոլայ Արնդտը:

<<Չնայած մի քանի ժամ եմ Երևանում, սակայն հասցրել եմ հիանալ ձեր քաղաքով: Համոզված եմ, որ երևանյան աշխատանքս համալրելու է իմ լավագույն գործերի շարքը>>,- կիսվելով իր տպավորություններով` նշել է Նիկոլայ Արնդտը:
Թե ինչ նկար է պատկերվելու սալահատակին, կազմակերպիչները չեն շտապում բացահայտել: Աշխատանքը կատարվելու է ջրակայուն և ջերմակայուն հատուկ ներկերով, ուստի հիանալ նկարով և նկարի ֆոնին լուսանկարվել Ազնավուրի հրապարակում՝ երևանցիները կկարողանան մի քանի ամիս շարունակ:
<<Մայրաքաղաքի զարգացման համար մենք կարևորում ենք Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, որը կշարունակվի նաև այս ծրագրից հետո>>,- նշել է Ռեբեկա Հակոբյանը:
Նշենք նաև, որ մայրաքաղաքում ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, որը նախաձեռնողների կարծիքով նոր շունչ կհաղորդի և ավելի կգեղեցկացնի քաղաքը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն