Երևանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 1967 թվականին՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Հրաչյա Ղափլանյանի կողմից:
Թատրոնում բեմադրվել են հարյուրից ավելի անուն ներկայացումներ` հայ և համաշխարհային դրամատուրգիայից: Այստեղ հանդես են գալիս Հայաստանի լավագույն դերասանները և ռեժիսորները:
Դրամատիկականը մեր երկրի առաջատար թատրոններից է: Տասնամյակներ շարունակ այստեղ գործունեություն են ծավալել այնպիսի անվանի դերասաններ, ինչպիսիք են` Է. Վարդանյանը, Լ. Թուխիկյանը, Ի. Ղարիբյանը, Վլադիմիր ու ժասմենա Մսրյանները, Գ. Մանուկյանը,Կ. Երիցյանը, Տ. Ղափլանյանը, Ռ. Քոթանջյանը, Ա. Ութմազյանը, Է. Շահիրյանը, Լ. Շարաֆյանը, Գ. Իգիթյանը, Լ. Կիրակոսյանը, Ռոբերտ և Հրաչյա Հարությունյանները և ուրիշներ, ռեժիսորներ՝ Ա. Խանդիկյանը, Ե. Ղազանչյանը, Ն. Սարգսյանը, նկարիչներ` Վ. Վարդանյանը, Ե. Սոֆրոնովը, Կ. Գրիգորյանը:
1986 թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Արմեն Սամվելի Խանդիկյանը:
Թատրոնն արժանացել է միջազգային ճանաչման:
Դրամատիկականը խաղացանկային թատրոն է. խաղացանկում կա քսան անուն բեմադրություն` դասական և ժամանակակից դրամատուրգիայից, շեքսպիրականի ամենախոշոր կենտրոնն է:
Թատրոնն ունի ստեղծագործական ու տեխնիկական բաժիններ` նկարչական, թատերախմբի, գրական, բեմադրական մաս, վարչակազմ, երաժշտական ու լուսային ձևավորման բաժիններ, գեղարվեստական խորհուրդ, տնօրինություն: Դրամատիկականը հաճախ հանդես է գալիս թատերական արվեստի նոր նախագծերով: Դրամատիկականը հյուրախաղերով հանդես է եկել Վրաստանում, Բուլղարիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունգարիայում, Անգլիայում, ԱՄՆ-ում և արժանացել բազմաթիվ մրցանակների ու պարգևների: Ամեն տարի խաղացանկը համալրվում է 2 նոր՝ երեկոյան և մանկական մեկական ներկայացումով:
1929թ. նոյեմբերի 29-ին բացվում է հանրապետության առաջին մանկական թատրոնի վարագույրը` Գ. Սմիրնովի «Պայթյուն» պիեսի բեմադրությամբ: Թատերական արվեստին քաջատեղյակ Տ. Շամիրխանյանի ջանքերով սկսվում են արմատավորվել նոր թատրոնի լավագույն ավանդույթները:
Թատրոն են գալիս Ա. Շիրոյանը, Ի. Մկրտչյանը, Մ. Բեյլերյանը, Ա. Մասչյանը, Վ. Յավրյանը, Է. Ամիրբեկյանը և ուրիշներ: Ստեղծվում են մի շարք հետաքրքիր ներկայացումներ` «Անկա», «Գիքոր», «Քաջ Նազար»:
Պատերազմի և հետպատերազմյան տարիներին թատրոն է գալիս դերասանական մի նոր սերունդ` Հ. Ղափլանյանը, Գ. Չալիկյանը, Բ. Տրդատյանը, Ա. Առաքելյանը, Գ.Ստամբոլցյանը, Վ. Արաքսմանյանը, Ռ. Գուլակյանը և ուրիշներ: 50-ական թվականների սկիզբը բեկումնալից եղավ: Թատրոն է գալիս նորաստեղծ թատերական ինստիտուտի շնորհալի շրջանավարտների մի մեծ խումբ` Է. Էլբակյանը, Ն. Դալլաքյանը, Մ. Թամրազյանը, Ի. Ղարիբյանը, Զ. Տեր-Կարապետյանը, Ժ. Ներսիսյանը, Գ. Չեպչյանը, Ն. Չալիկյանը, Ա. Սիմոնյանը, Տ. Շահինյանը, Ջ. Խաչատրյանը և ուրիշներ: Այս փուլում թատրոնի հաջողությունները կապվում են ՍՍՀՄ ժող. արտիստ Հ. Ղափլանյանի անվան հետ:
1980թ. մեծ շուքով նշվեց թատրոնի 50-ամյակը: Նոր գեղարվեստական ղեկավար է նշանակվում ՀՀ ժող. արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ե. Ղազանչյանը, ով շուրջ 10 տարի գլխավորեց թատրոնը:
1997թ.-ից Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարը Հակոբ Ղազանչյանն է: Նրա օրոք թատրոնը նորանոր հաջողություններ գրանցեց՝ հրավիրվելով բազմաթիվ երկրներ, մասնակցելով հայտնի փառատոների:
Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն
«Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը հիմնադրվել է 1986թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով: Նախապես այն կոչվել է Վարդան Աճեմյանի անվան արտիստական թատրոն: Բացումը տեղի է ունեցել Մ. Մկրտչյանի բեմադրած Մ. Պանյոլի «Հացթուխի կինը» ներկայացմամբ, որի գլխավոր հերոսի՝ էմաբլ Քաստանիեի դերը մարմնավորել է մեծանուն արտիստը, ինչը և դարձավ նրա «կարապի երգը»։ Արտիստի մահից հետո թատրոնը վերանվանվեց նրա անունով Երևանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն։ Թատերախմբի կազմում են ՀՀ վաստակավոր արտիստներ Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, դերասաններ Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Կարինե Սաֆարյանը, Նանոր Պետրոսյանը, Քնարիկ Զաքարյանը, Լիանա Ադամյանը և ուրիշներ:
Երկար տարիներ թատրոնի գեղարվեստական ղեկավար է աշխատել ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանը: Ներկայումս թատրոնի գեղարվեստական ղեկավարը Մհեր Մկրտչյանն է: