ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հայաստանի ամերիկյան համալսարան

Հայաստանի ամերիկյան համալսարան
Հայաստանի ամերիկյան համալսարանը հիմնադրվեց 1991թ.` Հայ բարեգործական ընդհանուր միության, Կալիֆոռնիայի համալսարանի և ՀՀ կառավարության համագործակցության և աջակցության շնորհիվ: Դասերն սկսվեցին սեպտեմբերի 23-ին` 101 ուսանողի մասնակցությամբ: 
1992թ. ՀԱՀ-ի ուսանողների առաջին խումբն սկսեց իր ընտրած մասնագիտական դասընթացները` գործարարություն և կառավարում, արդյունաբերական ճարտարագիտություն և երկրաշարժակայուն ճարտարագիտություն բաժիններում: Ավելացան նոր բաժիններ  և կենտրոններ, այդ թվում` շրջակա միջավայրի պահպանման հետազոտական կենտրոնը, ճարտարագիտական հետազոտությունների կենտրոնը, անգլերենը որպես օտար լեզու դասավանդման վկայագիր շնորհող ծրագիրը, գործարարության և հետազոտությունների  զարգացման կենտրոնը և հատուկ դասընթացների  ծրագիրը:
1994թ.  հիմնադրվեց Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների քոլեջը, որն առաջարկում է քաղաքագիտության մագիստրոսի կոչում: 1995թ.  սկսվեց հանրային առողջապահության ծրագիրը` որպես վկայագիր շնորհող դասընթաց:

 
Իրավագիտության մագիստրոսի ծրագիրն աստիճանաբար վերաճեց իրավագիտական ֆակուլտետի: Ստեղծվեց իրավագիտական հետազոտությունների կենտրոնը՝ որպես իրավագիտության ֆակուլտետի բաղկացուցիչ:
Հանրային առողջապահության վկայագիր շնորհող ծրագիրն ընդլայնվելով վերածվեց լիարժեք հանրային առողջապահության մագիստրոսի կոչում շնորհող ծրագրի: Սկսվեց նոր՝ անգլերենը որպես օտար լեզու դասավանդման մագիստրոսի կոչում շնորհող ծրագիրը:
ՀԱՀ-ի կենտրոնում հիմնվեց Կարո Մեղրիկյանի անվան կանխարգելիչ ակնաբուժության ինստիտուտը: 2001թ.  ճարտարագիտական բաժինը համալրվեց ևս մեկ՝ համակարգչի և տեղեկույթի գիտության մագիստրոսի կոչում շնորհող ծրագրով:
 

Անգլերենի ծրագրերի բաժնում հիմնադրվեց կիրառական լեզվաբանության և լեզվի ուսուցման հետազոտության և զարգացման կենտրոն:
 
Այլ մանրամասներ տե՛ս www.aua.am:

 

Հասցե` Բաղրամյան 40, հեռ.` (+374 10) 51 25 25, էլ.փոստ՝ info@aua.am