Պահոց

Ամանորյա տոնավաճառ՝ Հյուսիսային պողոտայում

03.12.2014

Երևանի քաղաքապետարանը 2015թ. Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությամբ՝ «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ, դեկտեմբերի 6-ից մինչև 2015թ. հունվարի 6-ը ներառյալ Հյուսիսային պողոտայում կազմակերպում է արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ Ծննդի տոնավաճառը:
Հյուսիսային պողոտայում շուրջ 30 ինքնատիպ և տոնականորեն ձևավորված հատուկ տաղավարներում կներկայացվեն Ամանորին և Սուրբ Ծննդին նվիրված խորհրդանիշեր, տոնական զարդարանք և հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի՝ ամանորյա հրուշակեղեն, շոկոլադի տեսականի, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, տաք գինի: Կվաճառվեն նաև գրքեր, բացիկներ ու գրենական պիտույքներ: Տոնավաճառի այցելուները ականատես ու նաև մասնակից կդառնան տոնավաճառի տարածքում կազմակերպված տարաբնույթ այլ միջոցառումների ու վիկտորինաների` լրացուցիչ լիցքեր հաղորդելով տոնավաճառի ուրախ մթնոլորտին:
Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 5-ից մինչև 2015 թվականի հունվարի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 13:00-ից 22:00-ը:

 

Երևանի քաղաքապետարան