Պահոց

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18.10.2016

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2016 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 8-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2016 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

 

1. Երևանի ավագանու 8-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Ռազմիկ Ալավերդյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
3. Արծվին Գրիգորյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
4. Գրիգոր Աղախանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
5. Վարդգես Համազասպյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
6. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
7. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
8. Երևան համայնքի սեփականություն համարվող Գարեգին Նժդեհի փողոցի հ.6 շենքի հ.15 բնակարանն անհատույց օտարելու մասին։
9. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին։
10. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
11. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
12. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
13. Երևանի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին։
14. Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ տրամադրելու մասին։
15. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
16. Երևանի քաղաքապետի 2016 թվականի սեպտեմբերի 23-ի N 3354-Ա որոշումն ու «Երևանի Նորք-Մարաշի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» և «Երևանի Քանաքեռ-Զեյթունի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու, Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի N304-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին։
17. Գույք նվիրելու մասին։
18. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի N305-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
19. Մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպություններն անվանափոխելու և կանոնադրությունները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
20. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 23-ի N435-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
21. «Անուշ» տրիկոտաժի արտադրական միավորում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ