Պահոց

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.11.2017

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2017 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.


1. Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Օֆելյա Համբարձումյանի և Նորայր Հովհաննիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
3. Սեմյոն Հախումյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
4. Սլավիկ Պարոնյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
5. Սուրեն Ավդալբեկյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
6. Իզաբելլա Դավթյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
7. Երևան քաղաքում Հնդկաստանի փողոց անվանակոչելու մասին։
8. Սերգեյ Փարաջանովի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
9. Մոնթե Մելքոնյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
10. Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի մարտի 18-ի N305-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
11. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
12. Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին։
13. Երևան համայնքի սեփականություն համարվող Մամիկոնյանց փողոցի հ.21 շենքի հ.2/1 բնակարանն անհատույց օտարելու մասին։
14. Պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին։
15. Գույք նվիրաբերելու մասին։
16. Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
17. Լեոնիդ Ազգալդյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
18. Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
19. Վռամշապուհ արքայի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
20. Ապրիլյան հերոսների անվամբ փողոց անվանակոչելու մասին։
21. Քըրք Քըրքորյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ