Պահոց

«Երևան Սիթի Տուր»-ի հատուկ երթուղիներ՝ «Էրեբունի -Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում

13.10.2017

Հարգելի երևանցիներ 

ս.թ հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղին կգործի ոչ կանոնավոր երթուղով և կիրականացնի կարճատև շրջագայություն` հատուկ սահմանված սակագնով:
10:00-11:00, 11:30-12:30, 13:00-14:30
Ֆրանսիայի հրապարակ-Հանրապետության Հրապարակ-Սասունցի Դավթի հրապարակ-հետադարձ
15:00-16:00, 16:30-17:30
Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտա- Սայաթ-Նովայի փող.-Նալբանդյան փող.-Հաղթանակի զբոսայգի-հետադարձ
19:00-20:00
Ֆրանսիայի հրապարակ-Հանրապետության հրապարակ-Հաղթանակի զբոսայգի-հետադարձ
20:30 -21:45
Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փող.-Արգիշտիի փող.-Մաշտոցի պողոտա-Կորյունի փող.-Հաղթանակի զբոսայգի-Աբովյան փող.-Հաղթանակի զբոսայգի –հետադարձ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 15–ին, «Երևանի կիսամարաթոն»-ով պայմանավորված, «Երևան Սիթի Տուր»-ը կգործի ժամը 15:00-ից՝ իրականացնելով կանոնավոր երթուղիներ:

 

Երևանի քաղաքապետարան