Պահոց

Երևանում Մոսկվայի 872-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. ժամանակացույց

04.09.2019

Հյուսիսային պողոտա

Ժամը՝ 12:00-ից 19:00-ը
• Համերգ՝ հայտնի DJ-ների և երիտասարդական խմբերի մասնակցությամբ
• Ռուսական ժողովրդական երգեր և պարեր
• Փողային նվագախմբերի փառատոն
• Ռուսական և հայկական ազգային տարազների ցուցահանդես
• Մոսկվայի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն
• Ռուս և հայ վարպետների ձեռագործ աշխատանքների տոնավաճառ
• Գրքերի ցուցահանդես
• Հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես և վարպետաց դասեր
• Հյուրասիրություն 
• Խաղեր, ֆլեշմոբեր:

Շարլ Ազնավուրի անվան հրապարակ
ժամը 19:30-ից 22:00-ը
• Համերգ՝ ռուսական և հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:

Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոն Երևանում
Պռոշյան փող. 1-ին նրբ., 20 շ.
• Սեպտեմբերի 5-ից 15-ը XIX-XX դդ․փորագրությունների լուսանկարչական պատճենների ցուցահանդես` «Հին Մոսկվա» շարքից
• Սեպտեմբերի 5-ին ժամը 16:00-ին Մոսկվայի մասին ֆիլմի ցուցադրություն`Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կինոակումբի շրջանակներում
• Սեպտեմբերի 6-ին ժամը 18:00-ին շախմատի բաց մրցաշար՝ նվիրված Մոսկվա քաղաքի օրվան:

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան
Սեպտեմբերի 7-ից 15-ը
• «Մոսկվայի օրերը Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում» (բացումը՝ սեպտեմբերի 7-ին ժամը 10:00-ին)
• Գրքերի ցուցահանդես ՝ նվիրված Մոսկվայի 872-ամյակին
• Մոսկվայի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն
• Խորհրդային և ռուսական մուլտֆիլմերի դիտում:

Հայաստանի նկարիչների միություն
Սեպտեմբերի 7-ից 15-ը
• «Մոսկվան հայ նկարիչների աչքերով» խորագրով ցուցահանդես (բացումը սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12: 00-ին):

Ռուսական արվեստի թանգարան
«Մոսկվա և մոսկվացիներ» ցուցահանդես (բացումը՝ սեպտեմբերի 7-ին՝ 18:30-ին)

«Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոն Երևանում
Սեպտեմբերի 8-ից 15-ը
Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների գործերի ցուցահանդես՝ «Շնորհավոր տոնդ, Մոսկվա» խորագրով: