Պահոց

Հանրային քննարկման հրավեր

12.01.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ին ք. Երևան, Ա.Սարգսյան փ. 5 շենք հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Սիմագ» ՓԲ ընկերության կողմից Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամաս փ. 10, 85 հասցեում նախատեսվող սիլիցիումի երկօքսիդի արտադրության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (երկրորդ փուլ): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011/220217: