Պահոց

Հանրային քննարկման հրավեր

12.02.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020 թ. փետրվարի 21-ին՝ ժամը 12.00-ին ք.Երևան, Մամիկոնյանց 30 հասցեում տեղի կունենա «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ կողմից Վ. Փափազյան փողոց հ.32 հասցեում նախատեսվող բժշկական կենտրոնի շինարարության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Հարցերի դեպքում զանգահարել՝ 099 991155: