Պահոց

Հանրային քննարկման հրավեր

20.01.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. փետրվարի 1-ին՝ ժամը 11:00-ին Ա. Արմենակյան փողոց հ. 272 հասցեում (Նորք-Մարաշ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն մասնաճյուղի Երևանի անտառային հողերի կառավարման տեղամասի Երևանի անտառպետության 45հա տարածքում ոռոգման կաթիլային համակարգի իրականացման» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել` 099 991155: