Պահոց

Հանրային քննարկման հրավեր

24.02.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. մարտի 9-ին՝ ժամը 12:00-ին ք. Երևան Գ. Նժդեհի փողոց հ.26 հասցեում (Շենգավիթ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «ՀԱՅՐԵՆԻՔ ՇԻՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մ. Ֆրունզեի փողոցի 10/4 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ այստեղ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (), հեռ. 011/22-02-18: