Պահոց

Հանրային քննարկման հրավեր

25.02.2021

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. մարտի 12-ին՝ ժամը 11:00-ին ք. Երևան, Ա. Սարգսյան 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի կունենա «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ի կողմից Աջափնյակ վարչական շրջան Տիչինայի փողոց հ320 և Տիչինայի հ. 322 հասցեներում նախատեսվող բնակելի միկրոշրջանի կառուցման և անտառ-պուրակի ստեղծման աշխատանքային նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (առաջին փուլ): Հարցերի դեպքում զանգահարել 099991155: