Պահոց

Հանրային քննարկման հրավեր

07.07.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020 թ. հուլիսի 20-ին՝ ժամը 11:00-ին ՀՀ ք.Երևան, Աջափնյակ վարչական շրջան Ֆուչիկի 32/3 հասցեում տեղի կունենա «Մեգա հաուս» ՍՊԸ կողմից Աջափնյակ վարչական շրջան, Գ-1 թաղամաս 42/3 հողամաս հասցեում նախատեսվող բնակելի համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Հարցերի դեպքում զանգահարել հեռ. 099-991-155: