ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հանրային քննարկման հրավեր

31.07.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. օգոստոսի 11-ին` ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Սեբաստիա փողոց 32 հասցեում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի նստավայրում, տեղի կունենան «Վալեմ» ՍՊԸ կողմից Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լենինգրադյան փող. հ.23/2 հասցեում բնակելի շենքերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին հանրային քննարկում): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ք. Երևան, Սեբաստիա 31/1 հասցեում, հեռ.՝ 091-58-66-35: