Պահոց

Հանրային քննարկման հրավեր

23.09.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգի, 2020թ. հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ին Երևանի քաղաքի Մ. Խուդյակովի փողոց 222 հասցեում՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի նստավայրում, տեղի կունենա «Ավան պրոջեքթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Աճառյան փողոց հ.39/22, հ.39/23, հ.39/24, հ.39/25 հասցեներում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ.՝ 011 22-02-18: