Պահոց

Հանրային քննարկման հրավեր

13.10.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2020թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Դ. Անհաղթ փողոց հ.11 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենան «ՄԼ Մայնինգ» ՍՊ ընկերության կողմից Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Մելիքյան 2/1 հասցեում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (առաջին փուլ): 

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Երևան, Սեբաստիա 31/1 հասցեում՝ «Քոնսեկոարդ» ՍՊԸ գրասենյակում, հեռ.` 091 586635: