ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հանրային քննարկման հրավեր

16.10.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի(21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ. հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:30-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց հ.26 հասցեում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա Շարուրի փողոց 37/29 հասցեում նախատեսվող «Էլբատ» ՓԲ ընկերության կողմից բանեցված կապարաթթվային մարտկոցների և այլ կապար պարունակող թափոնների վերամշակման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011-22-02-18: