Պահոց

Հանրային քննարկման հրավեր

23.11.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (երկրորդ փուլ) 2020 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին Գայի պողոտա հ19 հասցում (վարչական շրջանի շենք) տեղի կունենա  Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջան, Ա.Միկոյան փողոց 18 և 18/1 հասցեներում  նախատեսվող արտադրական նշանակության շինությունների վերակառուցման,  պահեստային շինությունների և պարսպի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում www.mnp.am, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, հեռ. 011/22-02-17 կամ  099991155: