Պահոց

Հանրային քննարկման հրավեր

16.01.2020

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով (առաջին փուլ) 2020 թ. հունվարի 27-ին, ժամը 11:00-ին, ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջան Ֆուչիկի 32/3 հասցեում տեղի կունենա «Շինարտ Գրուպ» ՍՊԸ կողմից Աջափնյակ վարչական շրջան, Թ. Նազարբեկյան թաղամաս 41/1 հասցեում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Հարցերի դեպքում զանգահարել՝ (099) 99 11 55: