Պահոց

Հայտարարություն

09.10.2014

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու, ինչպես նաև տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է.

 

Հոկտեմբերի 11-ին

Ժամը 09:00 – 23:00` Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների – Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց-թանգարան ընկած հատվածում


Հոկտեմբերի 12-ին


Ժամը 11:00 – 18:00` Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում

Ժամը 12:00 – 15:00` Արգիշտիի փողոցում

Ժամը 13:30 – 15:00` Գր.Լուսավորչի փողոցում

Ժամը 14:00 – 22:00` Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում

Ժամը 14:00 – 20:00` Շահումյան հրապարակում

Ժամը 14:00 – 23:00` Հանրապետության հրապարակում

 

Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն