Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09.11.2018

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ 

ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 1-ին նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի N98-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
3. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի մայիսի 7-ի N96-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին:
5. Երևանի ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատված համարելու մասին:
6. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
7. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
8. «Եվրոպա հյուրանոց» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
9. Հողամաս նվիրելու մասին:
10. Երևան քաղաքում Ռաֆայել Լեմկինի անվամբ փողոց անվանակոչելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ