Պահոց

Հայտարարություն

14.11.2014

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)նախաձեռնությամբ Երեւանի կենդանաբանական այգում կանցկացվի «Դդմի օր» ամենամյա մրցույթը: Միջոցառմանն աջակցում է հիմնադրամի գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը:

Աշնանային տոն-մրցույթին թիմերով կարող են մասնակցել 5-15 տարեկան երեխաները: Պատանի խոհարարներին հնարավորություն կտրվի դդմի, այլ մրգերի ու բանջարեղենի ստեղծարար համադրությամբ պատրաստել ախորժաբեր ուտեստներ, հյուրասիրել իրենց սիրելի կենդանիներին և համալրել նրանց սննդակարգի և կենսակերպի վերաբերյալ իրենց գիտելիքները:
Սահմանվել է մրցութային երեք անվանակարգ. «Ամենանորարար ձևավորում», «Lավագույն գաղափար» և «Ամենահամեղ ուտեստ»: Մրցույթին մասնակցությունը ենթադրում է մի քանի պարտադիր կանոնների պահպանում: Այսպես՝կենդանիների անվտանգությունը երաշխավորելու համար, փաթեթավորված սնունդ բերելը, ինչպես նաև ատամնաչոփերի, այլ սուր և ծակող պարագաների, թղթի, պլաստիկ նյութերի օգտագործումն արգելվում է:
Մրցույթին կարող են մասնակցել միայն նախապես հայտ ներկայացրած խմբերը` կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների և 70-ն անց թոշակառուների համար: Երեխաները կարող են շփվել կենդանիների հետ, մասնակցել խաղերի, հեծանիվի խաղարկության և պարզապես վայելել ջերմ ու հաճելի մթնոլորտը:
«Դդմի օր» մրցույթը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի բնապահպանական կրթության նախագծի մի մասն է, որի նպատակը կենդանիների ու շրջակա միջավայրի հանդեպ երեխաների շրջանում պատասխանատու վերաբերմունք ձևավորելն է:

 

Հարցերի համար կարող եք դիմել Սյուզաննա Պետրոսյանին. 

syuzanna.petrosyan@fpwc.org, 010 555209, 077933772