Պահոց

Հայտարարություն

06.09.2019

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2019 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ին, գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2019 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11.00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.


1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. «Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն», «Երևանի Ռուդոլֆ Կարապետյանի անվան մանկապատանեկան համալիր մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների մեջ փոփոխություն կատարելու մասին:
4. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N46-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
7. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
8. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
9. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
10. Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի N41-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
11. Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:

12. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ