Պահոց

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04.10.2019

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ 

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2019 թվականի հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

1. Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երվանդ Քրիստափորի Մանարյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին:
3. Միխայիլ Բորիսի Պիոտրովսկուն «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին:
4. Երևան քաղաքում Դիանա Աբգարի անվամբ զբոսայգի անվանակոչելու մասին:
5. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6. Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
7. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքը նվիրելու մասին:

8. Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի հունիսի 17-ի N106-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

 

ԵՐԵՎԱՆԻ                      ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ