Պահոց

Հայտարարություն 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու նիստ գումարելու մասին

15.12.2014

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2014 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2014 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.

1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 4-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի հաստատման մասին:
3. Երևանի քաղաքային համայնքում տեղական տուրքերի 2015 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:
4. Երևան քաղաքի 2015 թվականի բյուջեի մասին:
5. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի N1-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
6. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի մարտի 19-ի N622-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի փետրվարի 14-ի N396-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
7. Շենգավիթ համայնքի ճանապարհների շահագործման «Օցելոտ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:
8. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու և ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին:
9. Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2015 թվականի ծրագրի վերաբերյալ:
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
11. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
12. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին:
13. «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին:
14. Էմիլ Գաբրիելյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:
15. Ստեփան Պողոսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին:

 

Երևանի քաղաքապետարան