Պահոց

Հայտարարություն 2014 թվականի հոկտեմբերի 29-ին Երևան քաղաքի ավագանու նիստ գումարելու մասին

21.10.2014

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2014 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ 

 

2014 թվականի հոկտեմբերի 29-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.

 

1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Մնացական Թարյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
3. Համբարձում Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
4. Սերգեյ Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
5. Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին։
6. «Երևան /Հայաստանի Հանրապետություն/ և Նովոսիբիրսկ քաղաքների եղբայրացման մասին» համաձայնագրի հաստատման մասին։
7. «Երևանի քաղաքապետարանի և Կրասնոդար քաղաք Մունիցիպալ միավորման միջև փոխգործակցության և համագործակցության մասին» համաձայնագրի հաստատման մասին։
8. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
9. Երևանի քաղաքապետի 2014 թվականի հոկտեմբերի 10-ի N 3865-Ա որոշումն և մի շարք համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները հաստատելու մասին։
10. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
11. Չեխովի փողոցի հ.34 շենքի հ.8/1 հասցեում գտնվող, Երևան համայնքի սեփականությունը համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
12. Երևան համայնքի ընդհանուր բաժնային սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
13. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
14. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
15. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
16. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։

 

Երևանի քաղաքապետարան