Պահոց

Հայտարարություն 2014 թվականի նոյեմբերի 26-ին Երևան քաղաքի ավագանու նիստ գումարելու մասին

18.11.2014

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2014 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2014 թվականի նոյեմբերի 26-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.

1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 3-րդ նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի և Հորդանանի Հաշիմյան թագավորության Ամման քաղաքի միջև քույր քաղաքների» համաձայնագրի հաստատման մասին։
3. Գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին։
4. Գույքահարկի արտոնություն սահմանելու մասին։
5. Աուդիտորական ծառայություն ներգրավելու մասին։
6. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի N97-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին։
7. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի հունիսի 15-ի N10-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
8. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
9. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
10. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
11. Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին։
12. Երևան քաղաքի 2015 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները հաստատելու մասին։

 

Երևանի քաղաքապետարան