Պահոց

Հայտարարություն 2014թ. ապրիլի 30-ին Երևան քաղաքի ավագանու նիստ գումարելու մասին

22.04.2014

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2014 թվականի ապրիլի 30-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 3-րդ նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2014 թվականի ապրիլի 30-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիստ՝ հետևյալ օրակարգով.


1. Օրակարգի նախագծի հաստատում։
2. Կարեն Դեմիրճյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։
3. Երևան քաղաքում Միսաք Մանուշյանի անվամբ պուրակ անվանակոչելու մասին։
4. Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին։
5. Անաստաս Միկոյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին։
6. Ջորջ Բայրոնի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
7. Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
8. Սոս Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման մասին։
9. «Երևան /Հայաստանի Հանրապետություն/ և Աշխաբադ /Թուրքմենստան/ քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի հաստատման մասին։
10. Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին։
11. Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի սեպտեմբերի 11-ի N504-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
12. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
13. Երևանի Փ. Բուզանդի փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող շենքից անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին։
14. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
15. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
16. Ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք տալու մասին։
17. «Երևանի ավտոբուս» և «Ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությունները միացման ձևով վերակազմակերպելու մասին։
18. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի N97-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։

 

Երևանի քաղաքապետարան