Պահոց

Հայտարարություն 2014թ. սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքի ավագանու նիստ գումարելու մասին

01.09.2014

Համաձայն Երևան քաղաքի ավագանու կանոնակարգի 26-րդ կետի` 2014 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 11:00-ին գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստը.

 

ՕՐԱԿԱՐԳԻ ՆԱԽԱԳԻԾ

 

2014 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 11.00-ին կգումարվի Երևան քաղաքի ավագանու նիuտ՝ հետևյալ օրակարգով.


1. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին։
2. Երևանի ավագանու 4-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին։
3. Համո Սահյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին։
4. Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միանալու մասին։
5. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի N97-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին։
6. Երևանի քաղաքապետի 2014 թվականի օգոստոսի 8-ի N3065-Ա որոշումը հաստատելու մասին։
7. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
8. Որպես նվիրատվություն գույք ընդունելու և այն «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին ամրացնելու մասին։
9. Երևան քաղաքի ավագանու 2010 թվականի նոյեմբերի 26-ի N161-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
10. Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի հունիսի 24-ի հ.193-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին։
11. Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 37/1 հասցեում գտնվող տարածքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։
12. Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց օտարելու մասին։
13. Հողամասերի փոխանակությանը համաձայնություն տալու մասին։
14. Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։
15. «Սիտադել» ՍՊԸ ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ